Տիգրան Մեծ. իրականում ինչպիսի արտաքին ուներ արքայից արքան


Հայաստանի պատմության մեջ Արքայից արքա տիտղոսը ստացել է Տիգրան II-ը՝ բոլորին առավել հայտնի Տիգրան Մեծը։ Նա համշխարհային պատմության ամենահաջողակ արքաներից էր, ով նվաճել է ողջ Միջագետքը, ենթարկեցրել է Պարթևստանին, և ձեռնոց է նետել իր ժամանակների ամենահզոր ուժին՝ Հռոմեական կայսրությանը։


«Արքայից արքա» տիտղոսը, դատելով այն ժամանակների դրամներից, պատկանել է միմիայն Տիգրան Մեծին։ Անգամ Պարթևստանի արքաները չեն կարողացել արժանանալ դրան։ Այս կապակցությամբ Պլուտարքոսն ասել է. «Արքայից արքա Տիգրանը երբեք չէր երևում հանրությանը, եթե նրան դրսում չէր սպասում առնվազն չորս այլ արքա»։


Ցիցերոնը, հղում կատարելով արքայի հաջողություններին արևելքում, ասել է, որ Տիգրանը «ստիպեց Հռոմի հանրապետությանը դողալ իր փառքից»։


Համաձայն հույն պատմաբան Ստրաբոնի՝ «Գալով իշխանության՝ նա վերադարձրեց 70 բլուրներն ու ավիրեց պարթևների երկիրը, Նինվեի շրջակայքն ու Արբելեն։ Զենքի ուժով նաև տիրեց Միջագետքի մնացած մասին , իսկ Եփրատն անցնելուց հետո՝ Սիրիային և Փյունիկիային»։


Չարլզ Ռոլինը հին աշխարհի մասին իր պատմության մեջ նշում է. «Լուկուլլոսը Տիգրանի մոտ դեսպաններ ուղարկեց, չնայած որ նա իր կառավարման սկզբում լիակատար իշխանություն չուներ. սա ինքնին մեծ հարգանքի նշան էր։ Տիգրանն իր իշխանությունը տարածեց՝ շնորհիվ իրար հաջորդող հաջողությունների։ Դա քչերին էր հաջողվում, սակայն հենց սրա շնորհիվ էլ Տիգրանը ստացավ «Արքայից արքա» տիտղոսը։ Տապալելով հզոր Սելևկոսի բոլոր իրավահաջորդներին ու նրա դինաստիան, հաճախ ընդունելով պարթևների հպարտությունը՝ Տիգրանը հույների ամբողջական քաղաքներ տեղափոխեց Մարաստան, նվաճեց ողջ Սիրիան ու Պաղեստինը։ Մարդիկ հարգում ու խոնարհվում էին Տիգրանի առջև Արելքին հատուկ բոլոր առանձնահատկություններով»։


Տիգրան II Մեծի կառավարման օրոք Հայաստանը ծաղկում էր ու դարձել էր Արևելքի ամենահզոր խետությունը։ Տիգրանը մեծացրեց Հայաստանը պատմության մեջ ամենախոշոր սահմաններով։


Սակայն նրա պատմության ամենահիշարժան փաստն ան է, որ նա Հայաստանի գահին է բարձրացել 45 տարեկան հասակում։ Մինչ այդ Տիգրանը պարթևների գերին էր։ Այն ժամանակ, երբ մարդիկ հազիվ էին հասնում 60 տարեկանի, Տիգրանը կռվում էր 75 տարեկանում հռոմեական լեգեոնների դեմ։ Նա մնաց Հայաստանի գահին մինչև մահը՝ 85 տարեկան հասակը։


Կասկած չկա, որ Հայաստանի հզորագույն արքան հետաքրքրաշարժ անհատականություն է եղել, սակայն նրա արտաքնի վերաբերյալ տվյալներ պահպանվել են հիմնականում դրամների վրա, որոնք հատվել են նրա պատվին։ Տիգրանի դրամի դիմային կողմում նրա դիմանկարն է՝ հայկական տիարով։ Հայկական որոշ լեգենդներ պատմում են արքայի դիմագծերի մասին. «Տիգրան արքան ամրակազմ ու գեղեցիկ տղամարդ էր՝ խարտյաշ մազերով և անկեղծ հայացքով։ Նա խոնարհ կյանք էր վարում և բոլոր տոների ժամանակ օրինակելի վարքագիծ էր դրսևորում։ Նա իրեն երբեք ավելորդություններ թույլ չէր տալիս։ Սիրում էր ազնիվ ծառաներին, արդար դատավարություններ էր իրականացնում, երբեք չէր նախանձում լավագույններին և չէր արհամարհում նրանց, ովքեր իրենից ցածր էին գտնվում։ Նրա հոգատարությունն ու պաշտպանությունը տարածվում էին բոլորի վրա»։

Սակայն դրամների վրա նրա պատկերի հետ կապված մի խնդիր կա։ Չնայած որ այդ դրամները հաճախ ունենում են արտահայտիչ ու տարբերակիչ առանձնահատկություններ, դրանց մեծ մասի վրայի պատկերված դեմքերը տարբերվում են իրարից։ Դժվար է հասկանալը, թե իրականում ինչպիսինն է եղել արքայի դեմքը, սակայն հնարավոր է ողջամտորեն պարզել, որ այն դրամները, որոնց վրա առավել մանրամասնորեն պատկերված են արքայի դիմագծերը, այլ ոչ տիարը, առավել մոտ են իրականությանը։


Հավաքելով բոլոր դրամների վրայի դիմապատկերները՝ ստեղծվել է «միջին դեմք»՝ կազմված 45 պատկերների խառնուրդից։ Առավել հավանական է, որ Տիգրան Մեծն ունեցել է մեծ աչքեր, արտահայտիչ ու սապատ ունեցող քիթ, մեծ կզակ հաստ շրթունքներ։ Այս բոլոր հատկանիշներն առանձնահատուկ են հայկական դեմքերին։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան