21.06.2023
1) Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Պետականության խորհրդանիշները փոփոխվում են Հանրաքվեի միջոցով;
2) Ներկայումս՝ 2023 թ․ ՀՀ Պետականության խորհրդանիշները փոփոխելու հրատապ խնդիր հայերը չունեն։ Հայաստանը Էրդողանի ցանկությունների իրագործման տրեստ չէ։ Ռեճեփը Հայ ժողովուրդ չէ։ Ոչ էլ նրա ճորտ, ցեղական պոլիցայ կօկօլն է Հայ ժողովուրդ․
- Ռադ եղե՛ք
3) Երբ իշխանության կգան գրագետ, պետականամետ, արի և ազնիվ, Ազգին նվիրված մարդիկ, այն ժամանակ կփոխենք;
4) Հիշենք, որ Герб (կերպ) և Гимн (հիմն) բառերը հայկական են։ (Կարծեմ, տիկին Լիա Ավետիսյանի մոտ եմ կարդացել)։ Այնպես, որ զուգահեռաբար կարող ենք օգտագործել Կերպ-Զինանշան և Հիմն-Օրհներգ հոմանիշները։ Գրում են սխալ՝ գերբ;
5) Հայքը իսկապես անհիշելի ժամանակներից, Հայքից էլ առաջ, ունեցել է Կերպ, Հիմն, Դրոշ։ Անհրաժեշտ կլինի կազմել Համայն Հայության Ինտելեկտուալների Խորհուրդ - ԻՆՏԵԼԵԿՏ, որը կընտրի ՀՀ Պետականության խորհրդանիշները և կներկայացնի ժողովրդին՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի Հայությանը;
6) Իշխանությունները չպետք է լինեն ԻՆՏԵԼԵԿՏԻ կազմում։ Ոչ միայն նրա համար, որ ինտելեկտից զուրկ են։ Այլև նրա համար, որ անբուժելի ճղզ են (ճղզ - խարդախ);
7) Հակոբ Կոջոյանի Զինանշանում ներկայացված են 4 թագավորական հարստություն (Արտաշեսյան, Արշակունի, Ռուբենյան, Բագրատունի): Ինչու՞ է պետք այդ ցուցադրական գեղցիությունը։ Բայց քանի դեռ մեր Զինանշանն է՝ Սրբություն է մեզ համար։ Ոչ մի չալո նրա վրա հաչել չի կարող։
Չկան Հայկազունի, Երվանդունի, Արարատյան (Վանի) և այլ դինաստիաներ, որոնց մերժում են չարորակ պատմաբանները:
Եթե թագավորական մեծ դինաստիաները պետք է արտացոլվեին, ապա 4-ը մեզ հայտնի մեծ դինաստիաների կեսն էլ չկան․․․
Թշնամիք Հայոց Պատմության «ներքին սահման» են դրել VI դ․ մ.թ.ա.
Թերևս մեծ հայ և մեծ նկարիչ Հակոբ Կոջոյանը և նրան Զինանշան թելադրողները չեն գիտակցել, թե խորհրդանշել են Հայոց Պատմության կեղծարարների սուտը։ Կոջոյանը ռաբիզ զինանշանը հասցրել է հանճարեղության աստիճանի․․․Այն, որ Կոջոյանի գազանները գազազած չեն, դարդ չէ։ Ողբերգություն է, որ Հայքի Պատմությունը առնվազն 10 անգամ կրճատված է ու կրճատվածը դատապարտված է Մոռացության․․․ Եթե կանադացի մեծ գիտնական Կիմ Վելտմանը Հայոց Այբուբենին տալիս է 17 հազարից ավել տարի, իսկ Քարահունջ աստղադիտարանը 32000 տարուց մեծ է, ապա 20-30 հազար տարին հայերի համար մանր բան է;
Սարյանը նկարել է միայն մի Հարստություն՝ Արարատ սարը, որը մեր Հավերժ Զինանշանն է։
Զինանշանում պետք է լինի Արարատ սարը։ Շատը՜մ Արարատ, ինչպես Սարյանի զինանշանում, որը կարելի է խմբագրել։ Բավական է հանել սովետական բառերն, իսկ աստղ և մուրճ ու մանգաղի տեղ դնել Արևի կամ Հավերժության նշանը։ Կստացվի գեղեցիկ, բովանդակալից Զինանշան։
Վիկտոր Վահանյան