top of page

Նախկին ղեկավարը՝ ներկա ծառայողներին

21.11.2020

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական EADaily գործակալությունը։


Պետրոսյանը նշել է, որ ներկայումս ժամանակը չէ հեռու գնացող եզրակացություններ անել, փոխարենը հարկավոր է կենտրոնանալ պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների վերացման վրա: Պետրոսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և երախտագիտություն հայտնել Հայրենիքը պաշտպանած զինվորնրին:


Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, նա նշել է, որ խորապես երախտապարտ է բոլոր սպաներին և զինվորներին, ովքեր ոտքի կանգնեցին հայրենիքը պաշտպանելու համար: Հատկապես ընկածներին ու ծանր վիրավորվածներին: «Ես սգում եմ այն ընտանիքների հետ միասին, որոնք կորցրել են իրենց հայրերին ու որդիներին», - շեշտել է Կառլոս Պետրոսյանը։


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը զինադադարի հաստատման գործում, որը հնարավորություն է տվել խուսափել հազարավոր նոր զոհերից, անհնար է թերագնահատվել: Պետրոսյանը ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականների կողմից խաղաղապահ գործողության անցկացումը, որը, նրա խոսքերով, կայունացնելու է իրավիճակը և ապահովելու է տասնյակ հազարավոր փախստականների իրենց տներ անվտանգ վերադարձի գործընթացը:


«Ես կցանկանայի դիմել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների աշխատակիցներին: Մենք մեզ պարտադրված պատերազմում հսկայական կորուստներ ենք կրել, բայց ավելի շատ ենք տառապելու, եթե հիմա չկանգնենք, չվերլուծենք իրադարձությունների էությունը և չվերականգնենք կարգուկանոնն ու կայունությունը մեր սեփական տանը: Գիտակցելով պահի բախտորոշությունն ու մեր երկրի վրա կախված սպառնալիքի լրջությունը` ես խստորեն կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով հավատարմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը` ծառայել միայն Օրենքին, թույլ չտալ իրեն ներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ: Եղեք զգոն և եղեք ժողովրդի կողքին՝ պահապան լինելով ժողովրդի շահերին: Սա իմ կոչն է»,- ասել է Կառլոս Պետրոսյանը։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page