top of page

Մոռացկոտ վրացիները

2.06.2020, ՄԱՌՆԵՈՒԼԻ

Անցած շաբաթ Վրաստանի Մառնեուլի շրջանում վերականգնվել է ադրբեջանցի բոլշևիկ Նարիման Նարիմանովի հուշարձանը, որի ապամոնտաժման դեմ 2019 թվականին բողոքի ակցիա են կազմակերպել այնտեղ բնակվող ադրբեջանցիները։


Մառնեուլիի բնակիչներն իմացել էին հուշարձանն ապամոնտաժելու իշխանությունների ծրագրի մասին ու որոշել պաշտպանել այն։


«Նարիմանովը մեծ դեր է խաղացել վրացիների ու ադրբեջանցիների մերձեցման գործում։ Չի կարելի քանդել», – գոչում էին այն ժամանակ։


Նշենք, որ 1922 թվականի սկզբին Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Անդրկովկասյան բյուրոյի որոշմամբ, ոչ առանց Նարիմանովի օգնության, Վրաստանի կազմից անջատվել են նախկին Թիֆլիսի նահանգի Զաքաթալայի օկրուգի 4 շրջան ու փոխանցվել Ադրբեջանին։


Վրաստանում չեն ողջունվում կոմունիստական խորհրդանիշները, ինչպես նաև խորհրդային գործիչների արձանները։ Նման մարդու արձանի վերականգնումը տարօրինակ է թվում։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page