top of page

Արցախի հայաթափման երաշխավորը

29.08.2023



Արայիկ Հարությունյանը խորհրդարանի արտակարգ նիստ էր հրավիրել, որը տեւել է 6 ժամ։ Առիթը Բերձորի միջանցքի ցապարական ապօրինի անցակետից երեք երիտասարդների առեւանգումն էր ռուս «խաղաղապահների» աջակցությամբ։ Դատելով Արցախի ԱԺ շենքի մոտ հավաքվածներին Արայիկ Հարությունյանի կցկտուր խոսքից, Բերձորի միջանցքին եռակողմ պայմանավորվածությամբ իրականացված այդ ստոր ակտի նպատակը Արցախի բնիկ մեծամասնությանը «Բաքվի օրենդրության համատեքստում ինտեգրմանը» եւ միջանցքի միակողմանի գործարկմամբ Արցախը լքելու «իրավունքին» համակերպելն է։


Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Լաչինով ճանապարհը կբացեն և հեռանալ ցանկացողներին միջանցք կտան, ասել է Հարությունյանը։ Պատգամավորներից մեկն էլ ասել է, որ մեզ ոչ ոք միջազգային խաղաղապահներ չի տա։


Արցախյան «իսթեբլիշմենթը» այսպիսով 6 ժամ նիստ է արել, որ «հանգի» այդ եզրակացությանը։ Զարմանալի բան չկա՝ արցախյան քաղդասը երեւանյան նիկոլ-ռոբասերժ ագենտուրային տանդեմի շարունակությունն է, որի առաջադրանքը Նիկոլի առաջնորդությամբ հայկական պետականության վերացման ծրագրերի սպասարկումն է։ Հայկական իրավունքներից հրաժարումը եւ Հայաստանի ազերբայդժանիզացիան հիմնավորվում է «մենք աշխարհում մենակ ենք» ագենտուրային թեզով, որի նպատակը ազգային խնդիրների փակումն է ռուս-թուրքական բազարների ծիրում։


Արցախյան քաղդասի գործունեությունը պետք է բխեր Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքից։ Եթե պահանջների հիմքում այս բանաձեւը չէ՝ միջազգային հիմնարար երեք սկզբունքների հավասարության հիմքով Արցախի խնդրի կարգավորմամբ, մնացյալը թշնամական ագենտուրային քայքայիչ գործունեություն է։


Միջազգային աջակցությունը, այդ թվում խաղաղապահ առաքելությունը եւ Բերձորի միջանցքից ռուս-ցապարական օկուպացիոն ուժերի հեռացումը կարող է լինել բացառապես վերոհիշյալ բանաձեւից բխող սուբյեկտային որոշումների պարագային։


Երեկ ռուսական զորքերի ուղեկցությամբ Արցախը լքել է 200 մարդ։ Նիկոլի հրճվալից հայտարարությունից հետո Բերձորի միջանցքն արդեն միակողմանի գործում է՝ բնիկ մեծամասնությանն արտաքսելու նպատակով, համաձայն Մոսկվա-Երեւան-Բաքու ճանապարհային քարտեզի։


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page