top of page

Գարնան թագավոր Հովհաննես Շիրազը


Հոգիս արթնացավ հարավի բույրից, Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա, Ձյունն էլ արևի ջահել համբյուրից Ուրախ լալիս է դաշտերի վրա: Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների, Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ, Գնամ հետևից ծիծեռնակների, Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ. Բարձրանամ կապույտ գահը լեռների՝ Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, Հագնեմ ծիրանին արշալույսների, Գարնան թագավոր ինձ թագադրեմ, Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ, Որ աղբյուրները հավերժ կարկաչեն, Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ, Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն, Որ գարունները գան ու չգնան, Որ հավերժանան զմրուխտ դրախտով, Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան, Որ մարդը ցնծա հավերժի բախտով: Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ, Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ, Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ, Երբ գարունները ողջ թագավորեմ…


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page