top of page

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին․ Նիկոլ Փաշինյան

14.09.2022

«Նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Եվ մենք Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց․ «Քանի դեռ այդ որոշումը չենք կայացրել, դա նշանակում է, որ գտնում ենք՝ նման որոշման անհրաժեշտություն չկա, ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ այդ հարցն օրակարգում է, իրադրությունն օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է՝ գնալ նման որոշման, թե՞ չգնալ։ Այս պահին նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին չի կայացվի»։

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page