top of page

Շոփինգի տոնը

18.09.2020, ԵՐԵՎԱՆ

Այս տարվա դրամատիկ իրադարձություններից հետո շոփինգի սիրահարները վերջապես կարող են հանգիստ շունչ քաշել, հագնվել և անցնել իրենց սիրելի գործին: Սեպտեմբերի 18-ին և 19-ին Երևանում կանցնի այս տարվա առաջին խելահեղ CosmoCity Shopping Weekend-ը: Միջոցառմանը միացած խանութ-սրահների ցանկը և առաջարկությունները կարող եք նայել այստեղ։


Shopping weekend-ի մասնակիցները ոչ միայն կարող են կատարել գնումներ իրենց սիրելի խանութ-սրահներից և սպասարկման կենտրոններից, այլ նաև մասնակցել հատուկ խաղարկության և հնարավորություն ստանալ շահելու բազմաթիվ նվերներ և իհարկե գլխավոր մրցանակը՝ 2 ուղեգիր դեպի Ջերմուկ (2 անձի համար, 2 գիշեր, 3-անգամյա սնունդով), որը տրամադրվել է Grand Resort Jermuk-ը: Խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբրի 22-ին ժամը 20:30-ին CosmoCity Armenia-ի Facebook-ի էջի ուղիղ եթերում:


CosmoCity Shopping Weekend-ի կազմակերպիչները հայտնում են, որ մոլերը չեն մասնակցում ակցիային և կոչ են անում հետևել այն խանութներին որտեղ առկա չէ SHOPPING WEEKEND-ի տարբերանշանը:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page