top of page

Ո՞ւր են մերօրյա հերոսները

02.03.2024



1919 թ մարտի 12-ին, մառախլապատ ու անձրևամաշ օրվա կեսօրին, Գորիս քաղաք հասավ փոքրիկ հեծյալ մի ջոկատ և կանգ առավ գավառային վարչության շենքի առջև։ Նրան ընդառաջ գնաց Զանգեզուրի ազգային խորհրդի գրեթե ողջ կազմը` դիմավորելու Երևանից ժամանած հյուրերին։ Սևաթույր նժույգին բազմած, բարձրահասակ, նիհարավուն սպան ճարպկորեն թամբից ցատկեց գետնին և ողջունելով բոլորին` ներկայացավ` ամեն ձեռքսեղմումից հետո կրկնելով իր կոչումն ու ազգանունը.


-Շտաբս-կապիտան Շահմազյան։


Արսեն Շահմազյանը փաստորեն պիտի կատարեր Զանգեզուր-Արցախյան շրջանի ընդհանուր նահանգապետի պարտականությունները։ 1-ին աշխարհամարտի բովով անցած, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում կռված, փորձված հրամանատար Արսեն Շահմազյյանը նշանակվեց Զանգեզուրի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար։


Առաջին ցանկությունը, որ նա հայտնեց, այդ ժամանակ Գորիսում գտնվող զորավար Անդրանիկին հանդիպելն էր։ Զորավարը անկեղծորեն շնորհավորեց Շահմազյանի նշանակումը և ցայտուն դառնությամբ հարցրեց.


-Հանրապետության փողկապավոր իշխանությունները վերջապես հասկացան միթե, որ պիտի ամրապնդեն լեռնաշխարհի այս մատույցները, գլխի ընկան, որ եթե ճեղքվի այս վահանը, այլևս չկա ոչ Արցախ, ոչ Զանգեզուր, ոչ Հայաստան։ (Նյութի աղբյուրը` "Սյունյաց երկիր" օրաթերթ):


 Այսօր ամեն ինչ կրկնվում է, սակայն մի տարբերությամբ. 100 տարի առաջ մեր ռազմաքաղաքական էլիտան այլ էր, մեծություններ էին։ Սակայն կարծում եմ մեզանում դեռ կան անհատներ, ովքեր հասկանում են զորավարի այս խոսքերի իմաստը և կարող են իրենց ձեռքը վերցնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը։


Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page