top of page

Սյունիքը կրակի տակ է, Երևանը՝ ջայլամի կարգավիճակում

  • YO
  • 26 мар.
  • 1 мин. чтения

26.03.2025



Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերի բնակիչներն արդեն վեցերորդ օրն է, ինչ ապրում են ադրբեջանական կրակոցների տակ։ Գյուղացիների խոսքով, թշնամին կրակում է ոչ միայն օդ, այլև՝ երբեմն շինությունների ու դաշտերի ուղղությամբ։ Թեև Պաշտպանության նախարարությունը խոստովանում է կրակոցների առկայությունը, այնուամենայնիվ, շարունակում է պնդել, թե դրանք էական խախտումներ չեն։


Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ «թիրախային, նպատակային կրակոցներ» չեն արձանագրվել, մինչդեռ գյուղացիները փաստում են, որ գիշերներն անընդհատ կրակոցներ են լսվում։


Խնածախի բնակիչների վկայությամբ, եթե առաջ կրակոցները լինում էին ժամը մեկ, այժմ դրանք կրկնվում են երկու ժամը մեկ։ «10:20-ից արդեն սկսում են կրակել մինչև 4:20, ինչ-որ ուղղություններով էլ են կրակում, օդ էլ են կրակում», – ասում են գյուղացիները։ Սա արդեն համակարգված ահաբեկչության տպավորություն է ստեղծում, որի նպատակը ոչ միայն հոգեբանական ճնշում գործադրելն է, այլև Սյունիքի բնակչությանը հարկադրաբար դուրս մղելը իրենց պատմական հողերից։


Պաշտոնական դիրքորոշումը միանշանակ չէ։ Պաշտոնյաները մի կողմից ընդունում են, որ կրակոցներ կան, մյուս կողմից՝ պնդում են, որ դրանք չեն թիրախավորում գյուղերը։ Սակայն երբ գիշեր-ցերեկ լսվող կրակոցներն ազդում են բնակչության կյանքի որակի վրա, երբ մարդիկ վախենում են դաշտեր դուրս գալ, արդյո՞ք այդ կրակոցներն իրենց նշանակությամբ չեն դառնում թիրախային։


Այս իրավիճակում միակողմանի հայտարարություններն ու կրակոցների լուրջ չգնահատումը ոչ միայն չեն նպաստում սահմանային անվտանգության ապահովմանը, այլև խարխլում են բնակչության վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ։


Մինչ սահմանային գյուղերի բնակիչները վտանգի տակ են, իշխանությունները պետք է հանդես գան ավելի հստակ և պատասխանատու գործողություններով՝ ապահովելով երկրի սահմանների անվտանգությունը, այլ ոչ թե հանդես գան իրավիճակի ոչ ադեկվատ գնահատականներով։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page