top of page

Մի՞թե Արայիկը տեղյակ չէ, որ Նիկոլը ճանաչել է Արցախը թշնամու կազմում

18.07.2023


Արայիկը կարող է տեղյակ չլինել, որ նիկոլը Արցախը ճանաչել է թշնամի պետության կազմում: Այդ թվում և հենց Վերածննդի հրապարակը, որտեղ պատրաստվում է նստացույց անել։

Ուրիշ բացատրություն չեմ գտնում՝ ինչպես է հաջողացնում Արցախի իշխանությունը օրեր շարունակ խոսել բոլորից ու ամեն ինչից, բացի այս իրավիճակի գլխավոր պատասխանատուից։


* * *


Երբ ինձ կոչ են անում հարգել այն մարդկանց կարծիքը, ովքեր Արցախը հայկական չեն համարում, ես անկեղծ չեմ հասկանում, ինչու իմ կենսական գոյության համար վտանգ ներկայացնող քարոզին պետք ա ըմբռնումով մոտենամ։

Էդ նույնն ա, ոնց որ ինձ ասեն հարգի Ցեղասպանությունը ժխտողների դիրքորոշումը։ Ես Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ, անձամբ ես կարող էի մեծանալ Արարատին մյուս կողմից նայելով, բայց ինձ չեն տվել այդ հնարավորությունը։

108 տարի առաջ որոշել են, որ ես չպիտի ապրեմ իմ հայրենիքում։ Նույն որոշումը կայացրել են արցախցիների վերաբերյալ հիմա։ Ու ես ունեմ զրո տոլերանտություն այն մարդկանց հանդեպ, ով դա նորմալ ա համարում։



Անժելա Էլիբեգովա

Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page