5 հուլիսի, 2023
Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, ակտիվ հասարակական գործիչ Սարգիս Մեսրոպյանը Yerevan Online Magazine-ի «Զրույցներ հայության մասին» հաղորդման հյուրն է։
Նա անդրադարձել է մի շարք հրատապ ու հուզիչ հարցերի, որոնք վերջին տարիներին հետապնդում են յուրաքանչյուր հայի։ Իր զրույցում նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը՝ նկատի ունենալով այդ փոփոխությունների թե՛ պատճառներն ու նախադրյալները, թե՛ հետեւանքները։ Ո՞վ էր այս պատմական իրադարձության կուլիսներում: Դա ավանտյուրա՞ էր, թե՞ իսկական հեղափոխություն։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն երկիրը դեպի կայունություն տանելու համար։
Սարգիս Մեսրոպյանը նաև քննարկում է հարևան երկրների հետ բարդ հարաբերությունները և փորձում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է խաղաղության հասնել նրանց հետ, ովքեր կարծես թե չեն ձգտում խաղաղ գոյակցության։ Այս հարցազրույցը բացառիկ հնարավորություն է իրավիճակին նայելու այն մարդու աչքերով, ով, չնայած հեռավորությանը, սերտորեն կապված է իր հայրենիքի հետ և շարունակում է ակտիվորեն մասնակցել նրա հասարակական կյանքին։