top of page

Yerevan Online Publishers-ը լույս է ընծայել «Թափառող սև կատուներ» գիրքը՝ գրված բանաստեղծ, արվեստի հավաքորդ և պատկերասրահների հիմնադիր Թամարա Հովհաննիսյանի հետ զրույցների հիման վրա

2 минуты назад
1 мин. чтения

24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2026, YEREVAN ONLINE PUBLISHERS



Ութ-ինը տարեկանում Թամարա Հովհաննիսյանը գիշերները մտքում բանաստեղծություններ էր գրում։ Առավոտյան դեռ հիշում էր տողերը։ Բայց եթե գրի առներ, մայրը կարող էր կարդալ։ Կամ հայրը։ Այդպես էլ թղթին չէր հանձնում։

Տարիներ անց ամենից ազատ գրում էր ինքնաթիռում։ Կողքին անծանոթներ էին նստած, իրենից ոչ ոք ոչինչ չէր սպասում։ Երբ ձեռքի տակ թուղթ չէր լինում, տողերը տեղավորում էր օդանավի ամսագրի լուսանցքներում։ Տանն իր ձեռագիրը երբեմն ինքն էլ չէր կարողանում կարդալ։


Yerevan Online Publishers-ը լույս է ընծայել Աշոտ Պողոսյանի «Թափառող սև կատուներ» գիրքը։ Էսսեների հիմքում հեղինակի զրույցներն են Թամարայի հետ։ Պողոսյանը գնացել էր բանաստեղծի հետ խոսելու։ Զրույցների ընթացքում ճանաչեց նաև հավաքորդին, որը 1997-ին իր վերջին խնայողություններով Կարմելում բացեց իր առաջին պատկերասրահը։ Երբ Թամարան պատմում էր մի կտավի մասին, նկարչի անունը հաճախ վերջում էր տալիս։ Մինչ այդ Պողոսյանն արդեն գիտեր՝ ինչ էր տեսել Թամարան այդ կտավում, և ինչն էր ցավեցրել նրան։


Գրքում մի դրվագ կա․ Թամարան լսում է իր բառերով գրված երգը։ Մի պատկեր, որ տարիներ շարունակ հանգիստ չէր տվել իրեն, ժամանակին գրի էր առել ու կարծել, թե վերջապես կարող է մոռանալ։ Հիմա մեկը երգում է, ու պատկերը նորից աչքի առաջ է։ Այս անգամ Թամարան կարող է մինչև վերջ լսել իր բանաստեղծությունը՝ առանց մի բառ ասելու։


Գիրքը տպագրվում է Միացյալ Թագավորությունում: Այն աշխարհի ցանկացած կետից կարող եք պատվիրել այստեղ։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page