Մոսկվա-Երևան ավիատոմսերի գներն այսօր կտրուկ թանկացել են՝ հասնելով $1700-ի. ռուսները նորից փախչում են
- YO
- 24 июн. 2023 г.
- 1 мин. чтения
24.07.2023

Եվգենի Պրիգոժինի հայտարարած ռազմական ապստամբության և Մոսկվայի վրա «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ավտոշարասյան հարձակման սպառնալիքի լույսի ներքո Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները կտրուկ թանկացել են։ Իրավիճակը ստիպում է մարդկանց զանգվածաբար տոմսեր գնել՝ Ռուսաստանից արագ հեռանալու համար։
Մոսկվայից Երևան ուղիղ չվերթների գները հասել են 1700 դոլարի։ Որոշ ավիաընկերություններ ամբողջությամբ վաճառել են հունիսի 24-ի տոմսերը։