top of page

ԷՔՍՔԼՅՈՒԶԻՎ. ինչ երեք փաստաթղթեր են ստորագրվելու վաղը ԱՄՆ-ում

7 авг. 2025 г.
1 мин. чтения

07.08.2025



Yerevan Online Mag.-ի՝ ՀՀ իշխանության ներսից ստացված տեղեկությունների համաձայն՝ առաջիկա ուրբաթ օրը նախատեսված Դոնալդ Թրամփ‑Նիկոլ Փաշինյան‑Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ կստորագրվեն երեք առանձին համաձայնագրեր, որոնց մասին ներկայացնում ենք սեղմ, բայց մանրամասն պատկերը.


1. Հեռացում Մինսկի խմբից


Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարները՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ստորագրելու են համատեղ հռչակագիր, որով երկու պետությունները վերջնականապես դադարեցնում են իրենց մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ արձանագրելով, որ նախկին միջնորդական ձևաչափը այլևս գործուն չէ ղարաբաղյան կարգավորման օրակարգում։


2. TRIPP նախաձեռնություն


  • Կողմերը. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

  • Գլխավոր նպատակ. «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) ծրագրի մեկնարկը, որի շրջանակում նախատեսվում է նոր հաղորդակցության ուղի կառուցել։

  • Բանավոր փոփոխություն. «միջանցք» բառը փաստաթղթից հանված է․ օգտագործվում է «ճանապարհ» տերմինը։

  • Իրավական կառուցվածք. Երևանում գրանցվող «ՀՀ‑ԱՄՆ համատեղ ձեռնարկություն», որտեղ երկու կողմերը հավասար իրավունքներով են գործում, իսկ բոլոր պրոցեսները ենթարկվում են հայկական օրենսդրությանը։

  • Ֆինանսավորում և շինարարություն. ԱՄՆ‑ն ներդրումներ է կատարելու ճուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման համար, իսկ շինաշխատանքները կարող են իրականացվել թե՛ ամերիկյան, թե՛ հայկական ընկերությունների միջոցով՝ ըստ մրցութային կարգի։

  • Սուվերենության պահպանում. Հայաստանի տարածքային ամբողջականությանը կամ ճանապարհի նկատմամբ սեփականության իրավունքներին որևէ սահմանափակում չի նախատեսվում։ Հասանելիությունն ու իրավական վերահսկողությունը մնում են բացառապես հայկական պետական կառույցներին։

  • Անվտանգություն. ԱՄՆ‑ը պարտավորվում է ապահովել կոմերցիոն երթևեկության անվտանգությունը՝ առանց ուժային ստորաբաժանումների տեղակայման։ Ճանապարհին տեղի ունեցած ցանկացած իրավախախտում կընթանա ՀՀ իրավասու մարմինների վարույթում։


3. Խաղաղության շրջանակային համաձայնագիր


Այն չի համարվում լիակատար «Խաղաղության պայմանագիր», սակայն Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կհաստատեն հուշագիր, որով.


  • երկու պետությունները ստանձնում են խաղաղության վերջնական փաստաթուղթի շուրջ շարունակական բանակցությունների պարտավորություն,

  • արդեն համաձայնեցված 17 հոդվածները ճանաչվում են անշրջելի և փոփոխության ենթակա չեն լինի որևէ կողմի միակողմանի ցանկությամբ։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page