top of page

Սասուն Միքայելյան. «Ղարաբաղն նենց չի, որ մնացել ա իրանց...»

28 янв. 2024 г.
1 мин. чтения

28.01.2024



Սաղս հայրենասեր ենք դարձել, եկեք մի քիչ նայենք հետագան՝ ինչ պետք է լինի, դրա համար համախմբվածություն պետք է լինի ու մենք կարողանանք հզոր բանակ ունենանք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը,  Եռաբլուրում  լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն հարցին, որ  իշխանություններն այլեւս չեն խոսում Արցախի մասին «Մենք, երկրապահներս չենք հուսահատվել երբեք, իրավիճակը այսօր, որ մենք պետք է կարողանանք համախմբված հզորանանք:


Ես երբեք չեմ կասկածում, որ կգա ժամանակը եւ մեր հաղթանակները կկրկնվի: Մենք՝ երկրապահն այն սերունդն է, որ հաղթանակ է կրել Արցախկյան ազատամարտում, դա մեր համար ավելի ծանր է, քան էստեղ կանգնած որեւէ մեկի, որ հայրենասիրություն է խաղում: Դրա համար էսօր մենք պիտի կարողանանք այս վիճակից դուրս գանք, էդ մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ խոսալը երբեք ոչ մի օգուտ չի տա: Եթե կա մեկը, որը կռվող տղուց ավելի շատ է ուզում հող ազատագրի, չարաչար սխալվում եք: Ես երբեք Արցախը հետ բերելուց, էսօր էլ, էս պահին էլ , էս վայրկյանին էլ  չեմ հուսահատվում ու չկասկածեք: Այսօր պիտի մի քիչ պետք է դիվանագիտական առումով լուրջ կապեր ունենանք հենց Արցախի հետ կապված»,- ասաց նա:Սասուն Միքայելյանը նշում է, որ Արցախը չի մնացել Ադրբեջանին, ուղղակի պետք է դիվանագիտորեն խելացի լինել. «Ղարաբաղն նենց չի, որ մնացել ա իրանց, էսօր սաղ աշխարհը դուք գիտեք ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի վրա, մենք պետք է խելոք լինենք մի քիչ, թե չէ, որ իրար կերանք, ասինք դավաճան մեկս մեկին, ոչ մի լավ բանի չենք հասնի:


Ես ուզում եմ ասել, որ 90-ական թվականներին, երբ սպարապետը կարողացավ բոլորիս համախմբվել, էլի շատ ծանր վիճակ էր,ու իրենք ավելի հզոր էին, թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով, ամեն ինչով, բայց մենք կարողացանք, Վազգենը կարողացավ համախմբել բոլորին: Այսօր մեր գերխնդիրը  սահմանները պահելն է, որը երկրապահն անում է»,- հավելեց նա:


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page