Ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ
- YO
- 21 сент. 2023 г.
- 1 мин. чтения
21.09.2023

Ադրբեջանցիների հարձակումը Ստեփանակերտի վրա սկսվել է:
Մեր տեղեկություններով, նրանք ներթափանցում են Քրքջանի կողմից և քաղաքի տարբեր մասերում ցանկանում են բարձրացնել ադրբեջանական դրոշը:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկացնում է, որ ադրբեջանցիներն այս պահին հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում՝ Արմենավան, նախկին՝ Կրկժան, և Աջափնյակ, նախկին՝ Մալիբեյլու:
Կրակոցները, որի մասին հաղորդում են օգտատերերը, տեղի է ունենում Ստեփանակերտից Շուշի տանող Արմենավանի հատվածում: