top of page

ԱՄՆ պետքարտուղարը՝ Փաշինյանին. «Ինչու՞ եք դիմել Ռուսաստանին, ի՞նչ եք ակնկալում նրանից»

14.09.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է յուղ լցնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության վրա, գրում է Ռոյթերը։ «Մեզ միշտ անհանգստացնում է, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ յուղ լցնել կրակի վրա, որ շեղի ուշադրությունն Ուկրաինայից», – նշել է Բլինկենը։


Գիշերը Բլինկենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ։ Նա Փաշինյանի խոստացել է հասնել կրակի շուտափույթ դադարեցման, իսկ Ալիևին համոզիչ կերպով կոչ է արել դադարեցնել կրակը։ ԱՄՆ-ն կոկետություն չի արել և հասցեական մեղադրել է Բաքվին ագրեսիայի մեջ։ Ընդ որում, Բլինկենն ակնարկել է Մոսկվայի աջակցության մասին։


Բլինկենի հետ զրույցի մասին հայկական կողմի հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանը ներկայացրել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտոնապես դիմելու որոշման մանրամասները, ինչպես նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կօգնի։ Սա խոսում է այն մասին, որ Բլինկենը Փաշինյանին հարցրել է, թե ինչու՞ եք դիմել Ռուսաստանին։ Ի՞նչ եք ակնկալում նրանից:


Այս հատվածը խոսում է Հայաստանի ղեկավարության կատարյալ անմեղսունակության մասին, որը չի կարողանում տարբերակել նրանց, ովքեր իսկապես կարող են օգնել, և ովքեր օգտագործում են Հայաստանը որպես սակարկության առարկա Թուրքիայի հետ գործարքներում։


Փաշինյանն խորհրդարանում իր ելույթում կիսաակնարկներ արեց այն երկրների հասցեին, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը զենք գնի այլ երկրներից։ Դրանով հանդերձ, նա միևնույն է դիմել է Պուտինին օգնության համար։


Ռուսաստանը ջախջախիչ պարտություն է կրում Ուկրաինայում և գտնվում է աշխարհաքաղաքական նահանջի շեմին բոլոր «ազդեցության գոտիներից»։ Հայաստանում Ռուսաստանը փորձում է ավարտին հասցնել թուրքերին հնարավոր ամեն ինչի «հանձնում-ընդունումը»՝ դրա դիմաց փորձելով ինչ-որ բան քերել Ուկրաինայում։


Օգոստոսի 5-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Ռուսաստանը «հանձնեց» Լաչինի միջանցքը, Բերձորն ու Աղավնոն՝ Էրդողանի դատարկ խոստման դիմաց՝ համոզել Զելենսկիին բանակցել։ Սեպտեմբերի 15-ին Սամարղանդում կկայանա Պուտին-Էրդողան երկրորդ հանդիպումը, որտեղ «հացահատիկային գործարքը» կարող է համալրվել Զապորոժյեի ատոմակայանի վերաբերյալ «միջուկային գործարքով»։ Հանդիպումից առաջ Պուտինը փորձում է վճարել հայկական «միջանցքով», կամ հայկական ատոմակայանով։


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page