top of page

Աշխարհի ամենատգեղ կինը, բայց և աշխարհի ամենագեղեցիկ մարդը

28.05.2023

Նա Մերի Էն Բևանն է, ով հայտնի էր որպես «աշխարհի ամենատգեղ կինը», բայց երբ իմանաք նրա կյանքը, կանվանեք նրան «աշխարհի ամենագեղեցիկ մարդը»:


Մարի Էննը տառապում էր ակրոմեգալիայով, որի պատճառով նա ուներ աննորմալ աճ և դեմքի աղավաղում: Ամուսնու մահից հետո, տանը կերակրող չունենալով, կուտակելով իր 4 երեխաների պարտքերն ու ֆինանսական կարիքները, նա որոշեց մասնակցել նվաստացուցիչ մրցույթին և արժանանալով «աշխարհի ամենատգեղ կնոջ» վիրավորական կոչմանը, ավելի ուշ աշխատանքի ընդունվեց կրկեսում։


Շրջել է տարբեր քաղաքներում, որտեղ մարդիկ եկել են ծիծաղելու և նվաստացնելու նրան: Նա դիմացավ ուրիշների ծաղրանքին, որպեսզի մեծացնի իր երեխաներին և նրանց կյանքի ավելի լավ որակ տա և մահացել է 1933 թվին:


Մինչ օրս հասարակությունը մարդկանց դատում է նրանց ֆիզիկական արտաքինով, եթե մեր աչքերը մարմնի փոխարեն հոգիներ տեսնեին, Մերի Էննը կլիներ աշխարհի ամենագեղեցիկ կինը:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page