top of page

Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. ո՞րն է իրականությունը

6 июн. 2023 г.
1 мин. чтения

06.06.2023

Աշխարհահռչակ երկու արվեստագետների՝ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր Սալվադոր Դալիի հանդիպման մասին տարածված պատմությունը զուտ լեգենդ է:


Մեծանուն մարդկանց կյանքի և գործունեության հետ սովորաբար կապված են լինում ինչ-ինչ հորինված պատմություններ: Դրանցից մեկն էլ կապված է մաեստրո Խաչատրյանի անվան հետ: Ռուս գրող, հրապարակախոս Միխայիլ Վելլերի հեղինակած Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպման պատմությունը տարիներ շարունակ շրջանառվում է: Սակայն փաստերն ապացուցում են, որ նման հանդիպում իրականում տեղի չի ունեցել:


Ըստ շրջանառվող պատմության՝ Խաչատրյանն Իսպանիայում ցանկություն է հայտնում հանդիպելու Դալիի հետ: Նկարիչը սիրով ընդունում է այդ առաջարկը և կոմպոզիտորին հրավիրում իր տուն: Խաչատրյանը ստիպված է լինում նախասրահում մի քանի ժամ սպասել Դալիին: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» և երկարակոթ խոզանակը հեծած բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, ներս է մտնում Դալին: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհետանում է այն դռներիհետևում, որից մտել էր, իսկ սպասավորը Խաչատրյանին ասում է, որ ընդունելություննավարտված է: Նրան հանձնում են հոլանդական տպագրությամբ Դալիի շքեղ ալբոմը, որպես անմոռանալի հանդիպման նվեր, որից հետո կոմպոզիտորին նստեցնում են մեքենա և հասցնում հյուրանոց: Իրականում այն բազմաթիվ երկրների ցանկում, որտեղ եղել է Խաչատրյանը, Իսպանիան բացակայում է: Այնինչ, ըստ այդ պատմության՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ երկրում:


Հանդիպման փաստը հերքել է նաև կոմպոզիտորի որդին:


Բացի այդ նմանատիպ հանդիպումների մասին մշտապես տեղեկություններ են տրվում, սակայն այս հանդիպման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա ոչ մամուլում, ոչ էլ նրա անձնական նամակներում:

Մի քանի տարի առաջ պատմության ճշմարտացիությունը պարզելու համար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին դիմել էին նաև Իսպանիայի Սալվադոր Դալիի թանգարանից:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page