top of page

Բաքուն կտրուկ սրում է իրավիճակը. Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է իր պարտավորություններից

3 авг. 2022 г.
1 мин. чтения

03.08.2022

Բաքվի ՊՆ-ն հայտնել է Լաչինի շրջանում իր զինծառայողի մահվան մասին։ Բաքվի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, ըստ որի՝ «հայկական անօրինական զինված կազմավորումները դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից», եւ հայտարարել, որ «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու անվտանգությունը եւ սահմանների ամբողջականությունն ապահովելու համար»։


Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:


Օգոստոսի 1-ից Բաքուն երեք ուղղությամբ հարձակման է անցել Արցախում։ Արցախի ԱԽ նիստում նախագահ Հարությունյանը հայտնել էր, որ Բաքուն պահանջում է օգտագործել Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհը, որը դեռեւս կառուցված չէ։ Ըստ նոյեմբերի 9-ի թղթի, այդ ճանապարհը պետք է գործի 2023 թ․նոյեմբերից։ Լաչինում իր զինծառայողի մահվան կապակցությամբ Բաքվի հայտարարությունը նշանակում է, որ այդ պատրվակով մտադիր են վերահսկողություն հաստատել Լաչինի միջանցքում, որը նոյեմբերի 9-ի թղթով ռուսների վերահսկողության տակ է։


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Բաքվի այդ պահանջը լեգիտիմ չէ։ Երեկ Պուտինը եւ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի ու Միրզոյանի հետ եւ պնդել եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Թեեւ, պարզ տրամաբանությունը հուշում է, որ նախ այդ պահանջը պետք է ներկայացնեին Բաքվի իրենց գործընկերներին։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, եթե իհարկե չի առաջնորդում Բաքվի այս քայլերը եւս։


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page