top of page

Դալիի և Պիկասոյի 300 ստեղծագործություն մարտի 7-ից ապրիլի 26-ը գալիս են Երևան


Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահը և «Ազգերի արվեստ» հիմնադրամը կներկայացնեն «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, հայտնում են պատկերասրահից:


Դրա շրջանակում նախատեսում են ցուցադրել Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ: Սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ամբողջ աշխարհում:


Նախագիծը ներկայացվել է մոտ 11 երկրում, դրա ղեկավարը ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն է:Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ:Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page