top of page

Ինչո՞ւ չեն պայթել Մոսկվայի բնակելի շենքերին հարվածած ԱԹՍ-ներում եղած պայթուցիկները

31.05.2023



Մայիսի 30-ին Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում հարձակման ժամանակ բնակելի շենքերին հարվածած ԱԹՍ-ներում առկա պայթուցիկները չեն պայթել, քանի որ անօդաչուներն ուղղված են եղել այլ օբյեկտների վրա։ Այս նախնական եզրակացության են եկել անօդաչու թռչող սարքերի բեկորներն ուսումնասիրած փորձագետները, գրում է Коммерсант-ը։


Միայն երեք անօդաչու թռչող սարքերից մեկի բախման ժամանակ է պայթյուն տեղի ունեցել Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում։ Նախնական տվյալներով՝ այս անօդաչու թռչող սարքի պայթուցիկները պատին բախվելուց հետո չեն պայթել կամ թերի են պայթել։ Վառ բռնկումը, որը տեսել են որոշ ականատեսներ և նկարահանել տեսախցիկը, մի շարք փորձագետներ բացատրում են որպես բենզինի գոլորշիների բռնկում անօդաչու թռչող սարքի խափանված շարժիչում, գրում է թերթը։


Եվս երկու դեպքում՝ Լենինսկի պողոտայում և Պրոֆսոյուզնայա փողոցում, պայթյուններ ընդհանրապես չեն եղել։ Պրոֆսոյուզնայա փողոցում անօդաչու թռչող սարքը չի պայթել, նույնիսկ երբ մտել է անմիջապես շենքի բնակարաններից մեկը։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ այս անօդաչու թռչող սարքի մարտագլխիկը բաղկացած է եղել զրահաթափանց KZ-6 կուտակային զինամթերքից, որը լիցքավորված է եղել գրեթե երկու կիլոգրամ պայթուցիկով և, ի թիվս այլ բաների, օգտագործվում է բետոնե ապաստարաններն ու թռիչքուղիները ոչնչացնելու համար:


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բոլոր երեք անօդաչու թռչող սարքերը ճնշվել են էլեկտրոնային պայքարի միջոցով, «կորցրել են վերահսկողությունը և շեղվել իրենց նախատեսված թիրախներից», հիշեցնում է «Կոմերսանտը»: «Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ հարվածելով իրենց ճանապարհին գտնվող տներին, անօդաչու թռչող սարքի պայթուցիկ սարքերը չեն աշխատել նաև այն պատճառով, որ նրանց համար դրանք կեղծ թիրախներ էին. անօդաչուները թռչում էին այլ օբյեկտների վրա հարձակվելու համար», - ասվում է հոդվածում:


Այս վարկածը պետք է հաստատվի կամ հերքվի Ռուսաստանի Քննչական կոմիտեի փորձաքննությամբ։ Փորձագետներին հանձնարարվել է նաև պարզել, թե որ անօդաչու սարքերն են հարձակվել Մոսկվայի վրա։ Առայժմ հայտնի է, որ դրանք եղել են ինքնաթիռի տիպի դրոններ։


Մեկ այլ վարկածով, անօդաչու սարքերը, որոնք բախվել են բնակելի շենքերին, չէին կարող պայթել երկու պատճառով. կամ դրանց վրա տեղադրված է եղել կոնտակտային ապահովիչ, որն ունակ է պայթուցիկ սարքը գործի դնել միայն այն դեպքում, երբ այն շփվում է որոշակի տեսակի մակերեսի հետ ( և դա չաշխատեց), կամ անօդաչուները պետք է պայթեին GPS-ի կողմից սահմանված կոնկրետ կետում:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page