top of page

Հայկական արտակարգ դրությունը


Առավոտյան համացանցում լայնորեն տարածվում էր գերբեռնված ավտոբուսի լուսանկար։ Ըստ մեկնաբանությունների՝ լուսանկարն արվել էր այսօր, ժամը 8-ի սահմաններում Երևանի ծայրամասերից մեկում։


Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook սոցցանցի պաշտոնական էջում արձագանքել է լուսանկարին և մեկնաբանություններին։


«Նշված լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի երեկվա որոշմամբ՝ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։ 39 տարիների ընթացքում առաջին անգամ չի աշխատում նաև Երևանի մետրոպոլիտենը։ Թույլատրվում է միայն տաքսիների գործունեությունը։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page