top of page

«Հաց տվեք տանիմ խոխաս օտե». Ստեփանակերտի կենտրոնում գիշերային կրակոցների պատճառը սովն է

2 авг. 2023 г.
2 мин. чтения

02.07.2023



Այսօրվա դեպքը ճաք տվեց իմ տոկունությանը, մարդիկ գժվում են անճարությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արցախցի օգտատեր Ռուզաննա Թադևոսյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ստեփանակերտի հրապարակում տեղի ունեցած միջադեպին, երբ մի տղամարդ անսթափ վիճակում օդ է կրակել:

Նա գրել է. «Առավոտյան 5:30 երեխայիս կերակրելիս լսեցի կրակոցներ, վախեցած արթնացրի ամուսնուս ՝ թուրքը կրակում է...


Տղաս նորից խաղաղ քնեց, իսկ մենք՝ վախը սրտներում, փորձեցինք ինչ-որ բան գտնել համացանցում: Իհարկե կապի բացակայության պատճառով ոչինչ չկարողացանք գտնել և մնում էր սպասել:


Ժամեր անց պարզ դարձավ, որ այս անգամ Փառք Աստծո թուրքը չէր: Տղամարդը անսթափ վիճակում հասել էր հրապարակ և հրացանով կրակ բացել.


- Հաց տվեք տանիմ խոխաս օտե:


Սկզբից անկախ ինձնից կշտամբեցի նրան՝ այս պայմաներում մարդկանց անտեղի վախեցնելու համար, բայց այս՝ գրեթե 8 ամիսների ընթացքում առաջին անգամ չկարողացա զսպել արցունքներս:


Պատկերացնու՞մ եք՝ երևի երեխան սոված է քնել...Պատկերացնու՞մ եք՝ հոգեբանական ինչ ծանր վիճակում պիտի լինես, որ գիշերը խմես, հրացանը վերցնես և գնաս հրապարակ...


Եւ ինքը չէ վատ հայր, որ հաց չի կարողացել գնել, այլ պարզապես հաց չկա: Մարդիկ կիլոմետրով առավոտից իրիկուն, ամբողջ գիշեր հերթ են կանգնում, բայց դատարկաձեռն վերադառնում տուն: Պատկերացում կազմելու համար ասեմ, որ խանութներում սննդի բացակայության պատճառով շատ տներում միակ սնունդը սովորական հացն է մնացել, որը ևս այժմ շատ դժվար է գտնել...


Դիալեզով հիվանդը, ով դեղերի բացակայության պատճառով պետք է շտապ տեղափոխվի բուժման Երևան, հրաժարվում է, պատճառաբանելով որ ավելի լավ է մեռնի սեփական հողում, քան գերության մեջ հայտնվի...


Հղի կինը կորցնում է իր 7 ամսական երեխային՝ թերսնուցման, սթրեսսի և լարվածության պատճառով: Միգուցե եթե վառելիք գտնվեր ավելի վաղ կհասներ հիվանդանոց, և կհասցնեին փրկեին բալիկին... Ավաղ...


Հիվանդանցում պառկած հարազատին սնունդ հասցնելու համար մարդիկ ստիպված են ոտքով արևի տապին հասնել քաղաքի մի ծայրից մյուսը՝ շատ անգամ չիմանալով, թե ինչ տանեն ուտելու, խանութներում ոչինչ չկա, ՈՉԻՆՉ, բացառությամբ տեղական որոշ բանջարեղենի և մրգի, որոնք այնքան թանկ և քիչ քանակության են, որ հերթ կանգնելն էլ անօգուտ է:


Եվ սրանք եզակի դեպքեր չեն ու ամեն ինչ դեռ առջևում է, ցավոք:


Այս ութ ամիսների ընթացքում անընդհատ փորձել եմ ինքս ինձ ուժ տալ և դրական կողմեր գտնել այս ամենում. ավելի հեշտ է որ այստեղ եմ, հարազատներիս մոտ, քան հեռու, լիության մեջ, ապահով և անվտանգ,բայց ամեն դեպքում հեռու...


Այսօրվա դեպքը ճաք տվեց իմ տոկունությանը, մարդիկ գժվում են անճարությունից:

Անկեղծ ասած՝ էլ դիմանալու չի...»։



 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page