top of page

Ո՞վ է Ավինյանին $50000-անոց Volkswagen iD4 նվիրել. փոխքաղաքապետի ու նրա կնոջ ունեցվածքը

13 июн. 2023 г.
1 мин. чтения

13.06.2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ավինյանը դեռևս 2014-ին ավտոտնակ է նվեր ստացել, 2021-ին գնել է 2014-ին արտադրված Honda մակնիշի ավտոմեքենա, որը հաշվետու տարում վաճառել է 11 հազար դոլարով։


Ավինյանն առանձնատուն ունի Երևանում՝ Արաբկիրում, 2022-ին 2021 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, գործարքի մյուս կողմը նշվում է Արմեն Ավինյանի անունը։ Այսինքն ՝ 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ մեքենան նվիրել է Ավինյանի հայրը։


Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ավինյանին նվիրել են սպիտակ Volkswagen iD 4։


Ավինյանը բանկային հաշվին ունի 1 մլն 890 հզր դրամ, Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ ունի։


Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար, տարվա սկզբին ունեցել է 26 մլն 300 հզր դրամ, տարվա ավարտին այն կազմել է 12 մլն 500 հզր դրամ։ POOLIN ունի՝ 5 մլն 412 հզր դրամի։


Հայրը ևս 11 մլն դրամի գույք է նվիրել Ավինյանին, ինչը հայտարարագրով հայտնի չէ։ «Հայբիզնեսբանկից» փոխառություն ունի 13 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից» ստացել էաշխատավարձ 5 մլն 212 հզր դրամ, Երևանի քաղաքապետարարանից 2022-ի սեպտեմբերի 23-ից մինչև տարվա ավարտը ստացել է 3 մլն 700 հզր դրամ աշխատավարձ։


Կինը՝ Մարիամ Պահլավունին, ունի առանձնատուն, վարում է 2017 թվականի արտադրության Range Rover, որը գնել է 2020-ին, բանկային հաշվին զրո դրամ ունի, կանխիկ՝ 1 մլն 300 հզր դրամ, Տիգրան Ավինյանից նվիրատվություն է ստացել 11 մլն 300 հզր դրամ, սկեսրայից ՝ 19 մլն 640 հզր դրամ։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page