top of page

«Պահի՛ր նրան բանտում, Լավրենտի». ինչու Ստալինը չգնդակահարեց Նժդեհին

8 окт. 2024 г.
2 мин. чтения

08.10.2024



1952 թ. Նժդեհը ութ տարի է՝ խորհրդային բանտում է։


Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու՞ Ստալինը չկարողացավ սպանել Նժդեհին։ Միգուցե չգիտե՞ր՝ ինչպես։ Բայց դա Ստալինն էր՝ իր ողջ դիվային ուղեղով։ Նա բոլորից լավ, հայերից առավել ևս, գիտեր՝ ով է Նժդեհը, աշխարհում միայն նա և Նժդեհն են լիարժեք ճանաչել ՆԺԴԵՀԻՆ...


- Դա մի հին պատմություն էր, - հին է, շատ հին է Նժդեհը, - մտածում էր Ստալինը, երբ Բերիան հարցրեց՝  Իոսիֆ Վիսարիոնովիչ, ինչու՞ թույլ չեք տալիս գնդակահարել այդ նախկին գեներալ հային։


- Նախկին գեներալ, - մտքում հեգնեց Ստալինը։ Հետո ոտքի ելավ, խորը ներս քաշեց թութունի ծուխը և մտազբաղ հարցրեց, - Լավրենտի, եթե ինձ գերեր Հիտլերը կամ Չերչիլը՝ կգնդակահարե՞ր միանգամից ինչ որ հիմար մեղադրանքով։

Բերիան քարացավ` Իոսիֆ Վիսարիոնովիչ…


- Այ, տեսնու՞մ ես, - կրկին հեգնեց Ստալինը, Իոսիֆ Վիսարիոնովիչին հեշտ է գնդակահարել, իսկ ընկեր Ստալինին՝ անհնար։ Գարեգին Հարությունյանին հեշտ է, Նժդեհին՝ անհնար։


Հետո Ստալինը կրկին մտորեց՝ հին է, շատ հին է Նժդեհը:


- Ասա, Լավրենտի, ինչի՞ համար է կռվել Նժդեհը։


- Ընկեր Ստալին, Կալանավոր նախկին գեներալ Գարեգին Հարությունյանը կռվել է Թուրքերի դեմ, հետո հեղափոխական բանակի, հետո…


- Լավրենտի, ես չեմ հարցնում՝ ինչի՞ կամ ու՞մ դեմ է կռվել գեներալ Հարությունյան Գարեգինը, այլ ինչի՞ համար է կռվել Նժդեհը։


Բերիան տարակուսած լռեց։


- Այ դրանում է սխալը, - բարձրաձայն մտածեց Ստալինը։ - Նժդեհը երբեք չի կռվել բարու կամ չարի համար և ոչ լինելու կամ չլինելու, փառքի կամ ուժեղից անխուսափելի պարտության համար։ Նժդեհը կռվել է, -շարունակեց ինքն իրեն խոսել Ստալինը,- լինելու համար, նա ծնվել է լինելու անհրաժեշտությամբ։ Նա` այդ ճակատագրական մարդը, ունի միայն անցյալ, ապագա չունի, չունի, որովհետև ապագան սկսվում է նրանից։ Նա իր ազգի անցյալն է, որ ներկա է դարձել իր՝ Նժդեհի կյանքով։ Հակառակորդին սպանելու կարողությունը նրան ճանաչելն է։


Նժդեհին սպանելու համար պետք է սպանել Նժդեհի անցյալը։ Իսկ դա հին է, շատ հին։


Այնուհետև կտրուկ շրջվեց դեպի Բերիան և, - Պահի՛ր նրան բանտում, Լավրենտի, որ ոչ ոք իրենից բացի իրեն չլսի, սպանիր նրա անցյալը: Նժդեհի անցյալն այդ ազգի հողն է, նրա ամրոց ու տաճար դարձած քարը, նրա վրա ապրողի կյանքի պատմությունը։


- Նժդեհին սպանելու համար, Լավրենտի, սպանիր Նժդեհի անցյալը, ոչ մի պարագայում թույլ չտալ, որ նրա անցյալը վերածվի լեգենդի և առավել ևս, որ այն ամրանա հողին։ Մաքրեք այդ հողը նրա անցյալից ու անցյալի լեգենդից։ Սկսիր դա այսօր, գտիր նրա ժողովրդից վերջացած սրիկաների, կրթիր նրանց և եթե ոչ այսօր, ապա տասնամյակներ անց նրանք ու նրանց սերունդը կսպանեն Նժդեհի անցյալը։ ժամանակ անց նրանք՝ այդ «քաղաքակիրթ» սրիկաները, փոշի կդարձնեն նժդեհի անցյալը` Ղարաբաղ, Զանգեզուր... Երևան։ Իսկ Նժդեհին ձեռք չտաս, պահիր բանտում՝ հույսի և հուսախաբության, անհայտության ու մահվան այդ մղձավանջային խաչմերուկում։ Թող հերոսն ինքն իր դեմ մարտնչի, մինչև սրիկաները կսպանեն նրա անցյալը…



Արմեն Երանոսյան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page