top of page

Սկզբունքային, պրոֆեսիոնալ, պետականամետ. Գագիկ Եգանյանի հիշատակին

16 янв.
1 мин. чтения

16.01.2026



Գագիկ Եգանյանը այն քիչ պետական գործիչներից էր, որոնց մասին կարելի է խոսել առանց վերապահումների՝ որպես սկզբունքային, պրոֆեսիոնալ և պետականամետ մարդու։ Նրա անվան հետ է կապված ոչ միայն բարձր պատասխանատվությամբ ծառայությունը, այլև կառույց ձևավորելու ու այն բարձր չափանիշի հասցնելու կարողությունը. փաստացիորեն նա հիմնեց և կայացրեց միգրացիոն ծառայությունը՝ դարձնելով այն արդյունավետ և վստահելի համակարգ։


Նա ազնվական մարդ էր՝ ոչ միայն ծագումով, այլ առավելապես տեսակով ու որակներով։ Իր խոսքի մեջ կար չափ, իր գործի մեջ՝ ճշտություն, իր վերաբերմունքի մեջ՝ արժանապատվություն։ Այդ հազվագյուտ համադրությունն է, որ նրան առանձնացնում էր՝ դարձնելով յուրահատուկ երևույթ իր ժողովրդի մեջ։


Գագիկ Եգանյանը նաև կյանքի հանդեպ ուժեղ, գործնական և ակտիվ վերաբերմունքի օրինակ էր։ Բավական հասուն տարիքում սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ՝ նոր բարձունքներ նվաճելով նույն կարգապահությամբ ու համառությամբ, որով աշխատում էր պետական համակարգում։ Ֆիզիկապես ակտիվ էր, ներքուստ՝ ամուր, և այդ ամրությունը զգացվում էր նրա ներկայությունից։


Նա հեռացավ շատ երիտասարդ տարիքում՝ ընդամենը 69 տարեկան։ Բայց կան մարդիկ, որոնց տարիքը չափվում է ոչ թե տարիներով, այլ թողած հետքով՝ գործով, մարդկայնությամբ, սկզբունքայնությամբ։ Գագիկ Եգանյանն այդ մարդկանցից էր։


Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան և գնահատել նրա մարդը լինելու կերպը։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page