top of page

Սփյուռքի մայրաքաղաքը

6 авг. 2020 г.
2 мин. чтения

06.08.2020, ԵՐԵՎԱՆ

Հայաստանից ինքնաթիռով օգնություն կուղարկվի Լիբանան։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի բարեկամ ժողորդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է։ Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը։ Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը։ Այն առայսօր պահպանում  է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևոր կենտրոն»,- ասաց նա։


Փաշինյանը նշեց, որ այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայքի կարիքների նկատմամբ։ ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։

«Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ։ Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ, ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով։ Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է  բացվել Կենտրոնական բանկում և առնցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում»,- ասաց Փաշինյանը։


Նա հավելեց, որ ՀՀ-ն ամեն ջանք կգործադրի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար։


«Այսօր նաև քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի հանձնակատարն առաջիկայում սպասվելիք մեր ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու»,- ասաց նա։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանից ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Եվ այսօր երեկոյան կամբողջացվի ծրագիրը։ «Ինքնաթիռների մի քանի տարբերակ ենք քննարկում, կարծում եմ՝ այսօր օրվա վերջ օգնության տեսակն ու չափաքանակը վերջնական ու ամբողջական կունենանք։ Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը»,- նշեց Ավինյանը։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page