top of page

Վարդենիսում զոհված զինվոր Մանվել Մարտիրոսյանի հայրը ինքնասպան է եղել՝ իմանալով որդու մահվան մասին

13.09.2022

Վարդենիսում գիշերը զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել:


Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նրա ընկերը՝ Սարգիս Մինասյանը: Լուրը «Հրապարակ» օրաթերթին հաստատել է նաև Արտյոմ անունով ընտանիքի բարեկամը:


Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ: Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page