top of page

Ո՞ր արժանիքների համար է միջակ երգիչ Ֆորշը բնակարան նվեր ստանում Երևանի քաղաքապետարանից՝ մեր հաշվին

29 июн. 2023 г.
1 мин. чтения

Այն ժամանակ, երբ մշակույթի բազմաթիվ երախտավորնորներ մնում են անտեսված



29.06.2023

Երգիչ Ֆորշին Երևանի քաղաքապետարանը մեր՝ հարկատուներիս հաշվին բնակարան նվիրեց:


Ֆորշն, ինչ խոսք, հայտնի է իր լավ երգերով, բայց քչերն են պատրաստ դրանք գլուխգործոց անվանել։ Ֆորշի տաղանդը կարելի է հեշտ վիճարկել, և շատերը նրան համարում են սովորական միջակ կատարող։


Նա 2011-ին բազմաթիվ այլ միջակությունների հետ միասին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում էր ստացել: Սերժ Սարգսյանը ժամանակին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում էր աջուձախ շռայլում այն արտիստներին, ովքեր ակնհայտորեն արժանի չէին այդ պատվին։ Մասնավորապես, երգիչներ Արմենչիկը և Արման Հովհաննիսյանները դարձել են ՀՀ վաստակավոր արտիստներ՝ շնորհիվ իրեն Հայաստանի մշակութային կենտրոն համարող երջանկահիշատակ Ռիտա Ալեքսանդրովնա Սարգսյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունների։


Այս իրավիճակի ֆոնին հարց չի առաջանում՝ ի՞նչ արժանիքներ օգնեցին Ֆորշին ստանալ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում և արտոնություններ, օրինակ՝ բնակարան Երևանի քաղաքապետարանից։


Ակնհայտ է, որ դա տեղի է ունենում ոչ թե տաղանդի, այլ իշխանություններին խոնարհվելու և նրանց հաճոյանալու պատրաստակամության շնորհիվ: Հայաստանում մշակութային վաստակը տեղը զիջում է քաղաքական և անձնական կապերին։


Հայկական մշակույթի իրապես հարգված և տաղանդավոր շատ ներկայացուցիչներ չեն ստանում պատշաճ ճանաչում և աջակցություն պետության կողմից։


Միևնույն ժամանակ Ֆորշը, չլինելով կարկառուն արվեստագետ, բնակարան է նվեր ստանում Երեւանի քաղաքապետարանից։ Այս փաստն ընդգծում է հանրային ռեսուրսների և արտոնությունների բաշխման հանդեպ կամայական վերաբերմունքը ինչ տխրահռչակ Տարոն Մարգարյանի, ինչ ոչ պակաս տխրահռչակ Տիգրան Ավինյանի կողմից, ով նման էժանագին ակցիաներով ավելի է էժանացնում իր առանց այդ էլ էժան հեղինակությունը:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page