top of page

20 քաղաքացի ահազանգել է, որ «Սուրմալու»-ում չի կարողանում գտնել իր հարազատին

14.08.2022


20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 

Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, հավանաբար ամբողջ գիշեր տեղի կունենան, տարածքում լուսավորությունն է կարգի բերվում:  Նախարարը նշեց, որ ենթադրում են, որ քաղաաքացիներ կլինեն փլատակների տակ, քիչ առաջ էլ մի կնոջ դի են հանել:


Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվնա անցնում է 5 տասնյակից։

Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page