top of page

Սարսափելի վթարի զոհերը վերադառնում էին Թուրքիայից, նրանք մեկնել էին տեսնելու Արևմտյան Հայաստանը

  • YO
  • 14 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

14.08.2023



Երեւան-Գյումրի մայրուղու Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած սարսափելի պատահարը ցնցել է հասարակությանը։


Նոր հայտնի դարձած տեղեկություններն էլ ավելի են դառնություն հաղորդում ողբերգությանը։ Վթարի հետևանքով զոհվածներն ու վիրավորները պատմական Արևմտյան Հայաստան կատարած անմոռանալի ճամփորդությունից վերադարձած զբոսաշրջիկներ են։ Նրանց ճանապարհորդությունը լի էր մեր կորուսյալ երկրի հարուստ մշակույթի հետ հանդիպումներով:


«Ֆոլքսվագեն» միկրոավտոբուսի և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև "Զիլ" ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր է կամ ծայրահեղ ծանր։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page