top of page

Գայանե Մարտիրոսյանին 1 ամսով կալանավորել որոշեց դատավոր Ժորա Չիչոյանը՝ իր զոհված որդու անվանակիցը

  • YO
  • 20 мая 2023 г.
  • 1 мин. чтения

20.05.2023

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին:


Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է 1 ամսով:


Հատկանշական է, որ դատավորը զոհված զինվորի անվանակիցն է՝ Ժորա:


44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալավորելու մասին լուրը լսելուց հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց։


Ծնողները սկսեցին բանավիճել ոստիկանների հետ։ Այնուհետև որոշում կայացվեց երթով շարժվել Կառավարության շենք։


«Ազատություն Գայանե Հակոբյանին», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով երթը շարժվում է Երևանի փողոցներով։


Կառավարություն շարժվող քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ Կոռնիձորում հանրահավաք իրականացնողները գալիս են Երևան՝ իրենց միանալու։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page