top of page

Վարդան Ղուկասյանը, հավանաբար, ԱՄՆ լեռներից տեսանյութեր է հրապարակում՝ պնդելով, թե ինքը Հայաստանում է

  • 5 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

Ու շոկի ենթարկում ողջ իրավապահ համակարգը


05.07.2023


Բլոգեր Վարդան Ղուկասյանը, ում բոլոր զինակիցներին Հայաստանի իշխանությունները ձերբակալել են, այսօր առավոտից տեսանյութեր է տեղադրում Հայաստանի բնաշխարհին նման պեյզաժների ֆոնին և պնդում, որ ինքը կարողացել է հատել Հայաստանի սահմանը՝ չնայած հետախուզման մեջ լինելուն:


Նրա շոուն հաջողվել է: Մեր տեղեկություններով, իրավապահ համակարգը ապշահար է:


Սակայն առավել ուշադիրները Ղուկասյանի երկրորդ տեսանյութում պատուհանի փոքր հատվածից և նրա արևային ակնոցների արտացոլման մեջ կնկատեն պիկապներ և նոր մոդելների ավտոմեքենաներ, որոնք ավելի շատ հատուկ են ԱՄՆ գյուղերին, քան Հայաստանի, ուր գերիշխում են Ժիգուլիներն ու Օպելները:


Նշենք, որ ԱՄՆ արևմուտքում, որտեղ, ըստ խոսակցությունների, հանգրվանել է Վարդան Ղուկասյանը, բնությունը տեղ-տեղ շատ նման է Հայաստանին, և այսպիսի կադրեր ստանալը բարդ չէ:


Ինչևէ, եթե բանն իրոք այդպես է, պետք է արժանին մատուցել սկանդալային բլոգերի հնարամտությանը: Իսկ եթե այդպես չէ և մեր վարկածը սխալ է, անհամբեր սպասում ենք իրադարձությունների զարգացմանը:

Աննա ՍԱՐԳՍՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page