top of page

Անպետք «Իսկանդերը»

25 нояб. 2020 г.
2 мин. чтения

25.11.2020

Արցախի դեմ պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում սկսեց հնչել հարց, թե ինչու չի կրակում Իսկանդերը: Եվ եթե այդ հարցը սկզբնական ժամանակահատվածում հնչում էր սոցցանցային մակարդակում, ապա հետագայում արդեն՝ պատերազմի ընթացքի ակնառու վատթարացման համատեքստում հարցը դիտարկվում էր մասնագիտական տրամաբանությամբ:

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Իսկանդերն այնուամենայնիվ կրակել է: Գեներալը սակայն նշեց, թե չի ասի ուղղությունը: Պատճառն անշուշտ հասկանալի է: Բայց հարցերը դրանով չեն ավարտվում, այլ առաջանում են նորերը, կապված կիրառման մասշտաբի, արդյունավետության եւ այլնի հետ: Հասկանալի է նաեւ, որ այդ հարցերի պատասխանները չեն կարող հնչել հրապարակային տիրույթում: Իսկ կարո՞ղ է հրապարակային տիրույթում հնչել հարցի պատասխանը, կապված մեկ այլ «տեսակի» Իսկանդերի հետ, ինչպես կբնորոշեր օրինակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը մեծ ասուլիս տվեց արցախյան քառօրյա պատերազմի թեմայով: Նրան այդ ասուլիսի ընթաքում հարցրին Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմա-քաղաքական պայմանագրի մասին, որը մշակելու հանձնարարության վերաբերյալ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2016-ի քառօրյա պատերազմի երկրորդ օրը՝ արտերկրի դեսպանների հետ հանդիպմանը:

4 տարի անց հարցին, թե ինչու՞ չկքնվեց այդ պայմանագիրը, Սարգսյանը պատասխանեց, որ այդ պայմանագիրը հավասարազոր է «դիվանագիտական Իսկանդերի», հետեւաբար այն պետք է կրակել անհրաժեշտ պահին եւ դիպուկ: Մեկ ամիս անց եղավ թուրքական գրոհն Արցախի վրա: Իհարկե, «դիվանագիտական Իսկանդերի» կոճակն այլեւս Սերժ Սարգսյանի ձեռքում չէր, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած քաղաքական մեծամասնության: Այդ մեծամասնության գործունեության 2,5 տարիների ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես են վերաբերում Արցախի հետ ռազմա-քաղաքական պայմանագրին, համարու՞մ են, որ դա իսկապես «դիվանագիտական Իսկանդեր» է, թե՞ տալիս էին ավելի բարձր կամ ցածր նշանակություն:

Արցախում նոր նախագահի ընտրությունից հետո թե Երեւանը, թե Ստեփանակերտը խոսեցին իրավա-պայմանագրային հարաբերությունը սերտացնելու մասին, բայց ընդամենն այդքանը:

Արդյոք Արցախի դեմ լայնամասշտաբ 44-օրյա պատերազմը այն պահը չէր, երբ պետք էր արձակել Իսկանդերի այդ դիվանագիտական տեսակը, կնքելով ռազմա-քաղաքական պայմանագիր կամ ճանաչելով Արցախը:

Հայաստանի իշխանությունը պարբերաբար հայտարարել է, որ Արցախի դեմ նոր պատերազմի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Մի՞թե 44-օրյա պատերազմը բավարար չէր այդպիսի որեւէ ակտի համար: Ի՞նչը խանգարեց այդ «Իսկանդերը» կրակելուն:

ՌԴ նախագահ Պուտինն օրերս իր հարցազրույցում հայտարարեց, թե Արցախի չճանաչվածությունը իրավունքը տալիս էր Ադրբեջանի ձեռքը, «անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը», հայտարարում էր Պուտինը: Անհրաժեշտ պահին Պուտինի այդպիսի հայտարարության հնարավորության համա՞ր չի կրակել հայկական դիվանագիտական Իսկանդերը պատերազմի ընթացքում, եւ ընդհանրապես կարգավորման ամբողջ գործընթացում:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագգրի մեկնաբան

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page