top of page

Արցախի կեղծ հույսերը և Լաչինի միջանցքը էկոակտիվիստներից իր բանակին փոխանցող Բաքուն

  • 2 мая 2023 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 4 мая 2023 г.

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2 Ապրիլի 25-ին հայտնի դարձավ՝ 136 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը ռուս խաղաղապահների նոր հրամանատար ունի։ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Լենցովի՝ Արցախ մեկնելուց երկու օր անց։

Նշենք՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների փոխարինումը պետք է տեղի ունենա տարվա մեջ առնվազն երկու անգամ՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թ․-ի նոյեմբերի 12-ի հրամանագրի։ Ապրիլի 26-ին ՀՀ իշխանությունը ԱԽ քարտուղարի հարցազրույցով «մեսիջ» փոխանցեց աշխարհին ու աշխարհից կտրված Արցախին՝ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը ՌԴ-ինն է։ Այսպիսով, ՀՀ-ն կրկին քայլ էր անում շարժել ՌԴ «գործիքակազմը»։ Ալեքսանդր Լենցովը Ղարաբաղում ռուսական զորախմբի հինգերորդ հրամանատարն է։ Նրա նշանակումից ժամեր անց հետևեցին տարբեր հայտարարություններ՝ թե պաշտոնական, թե արտապաշտոնական մակարդակով։ Առաջին պաշտոնական հաղորդագրությունը Արցախի ԱԳՆ-ից էր։ Սերգեյ Ղազարյանը ՀՀ Հանրայինից ասաց՝ Ստեփանակերտը կպարզի՝ որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»։ Դրան հետևեց Արցախից մեկ այլ հաղորդագրություն․ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Լենցովի նշանակումը կապեց Արցախի կենսական ճանապարհի բացման հնարավորությունների ստուգման հետ։ Բաբայանն Արցախից հայտարարեց՝ հեղինակության հարց է։ Երբ խաղաղապահների նոր հրամանատարի շուրջ խոսակցությունները մի քիչ սառչել էին, ապրիլի 27-ին՝ նախագահականում, նրան անձամբ ընդունեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդգծեց, թե ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում որն է ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը ու փոխանցեց Արցախի ակնկալիքները։ [PHOTO] Լենցովը ժամանեց Երևան։ Պաշտոնական Երևանը կրկնեց Արցախի հայտարարությունները։ Թվում էր նման զսպող և կաշկանդող հայտարարությունները պետք է հանգեցնեին արդյունքի ու պայթեին ինչ-որ մի տեղ։ Եւ ժամեր անց համացանցը ողողվեց այս վերտառությամբ լուրով՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցրել են ակցիան Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները նրանց քառամսյա տևած բնապահպանական առաքելությունից հետ են կանչում․ «էկոակտիվիստները» նշել են՝ «բողոքի ակցիան չի հասել իր առջև դրված նպատակներին»։ Նրանք հայտարարեցին իրենց ակցիայի ավարտի մասին՝ շրջափակման էստաֆետը հանձնելով թուրք-ադրբեջանական կանոնավոր բանակին:

Ադրբեջանի սադրանքները դեռ երկար պիտի լարեն Արցախը․ ակցիան դադարեցնելու դեպքում իրավիճակը Արցախում չի փոխվում․ Լաչինում անցակետի տեղադրումը փոխարինեց «էկոակտիվիստների» ակցիային՝ նոր իրավիճակ թելադրելու հեռանկարով։ Հայկական կողմը դեռևս մեկնաբանություն չի տարածել այս առնչությամբ։ Արցախի ՆԳՆ-ից նշում են՝ «ակտիվիստները» այսօր երեկոյան վեցին պիտի հեռանային, բայց դեռ տեղում են։ Ո՞ւմ ձեռում է Լաչինի միջանցքը այս պահին։


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page