top of page

Բայդեն. «Մենք հաստատում ենք Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու խոստումը»

24 апр. 2023 г.
1 мин. чтения

24.04.2023, ՎԱՇԻՆԳՏՈՆ

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված կյանքերի մասին եւ հաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: Այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում։


«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանը եւ հասարակական գործիչներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնությունների համակարգված արշավին։ Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ թողնվեցին մեռնելու, ողբերգություն, որն ընդմիշտ իր հետքը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա:


Ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ հիշելով այս ցավալի պատմությունը՝ մենք նաեւ մտորում ենք հայ ժողովրդի տոկունության եւ վճռականության մասին։


Շատերը, ովքեր ողջ են մնացել, ստիպված են եղել նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ եւ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմակայել չարին ու ատելությանը։ Նրանք վերականգնել են իրենց համայնքները:


Նրանք փայփայել են իրենց ընտանիքները եւ պահպանել իրենց մշակույթը։ Նրանք հզորացրել են մեր ազգը։ Նրանք պատմել են նաեւ իրենց պատմությունները, եւ իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն եւ երաշխավորեն, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը երբեք չի կրկնվի:


Եկեք այսօր վերահաստատենք այդ խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք հանդես գալ ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները եւ կանխել վայրագությունները: Եվ եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ ստեղծելու լավագույն ապագան, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանավայել, ապահով եւ հարգված»:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page