top of page

Ներողություն ղժղժիկոլի համար

02.12.2020

Երգահան Դավիթ Ամալյանը, ով այս պատերազմում կորցրեց որդուն, Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներից ներողություն է խնդրել «ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար»։


«Ներեցեք, որ ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, ճանապարհներ փակեց էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, և ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար...` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր...»։ Facebook-յան գրառման վերջում Ամալյանը հավելել է. «Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի...


Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ...»:

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page