top of page

Նվիրյալների սիրտը այլասերություներին չի դիմանում, մաշվելով, սպառվելով նրանք զոհ են դառնում

07.02.2024



Մանուշակ Ստեփանյան

Գինոսյան Գագիկ ջան, իմ հզոր ընկեր, շոկի մեջ եմ, ախր դու հզոր ուժ էիր, ախր դու իրավունք չունեիր գնալու, ախր դու սերնդի առաջնորդ էիր Գինոսյան ջան, ախր դու շատ Դու էիր։ Սիրտդ չդիմացավ էս անսիրտների արարքին։ Հիմա ո՞վ է սկսածդ ավարտելու, սերմնացաններդ կորցրեցին առաջնորդին...


Հովիկ Չարքչյան

Նա լարված նյարդ էր, ըմբոստ ջիղ, պրկումից ծնված մղում, անհնազանդ ոգի էր, ծայրահեղության միտք: Նա ժամապահն էր այն ամրոցի, որ վստահվել էր իրեն: Եվ նա ակնդետ հսկում էր այդ ամրոցը գերագույն նվիրումով:


Նրա հետ կարելի էր վիճաբանել, նրա հետ կարելի էր չհամաձայնել, բայց անհնար էր չհարգել նրա տեսակը:


Ամփոփվեց կյանքը: Ամբողջացավ: Գործն ավելի երկարակյաց է լինելու…


Lusin Artsakhee Voskanyan

Հայկական մշակույթի հենասյուններից մեկն էլ գնաց....

Գագիկ Գինոսյան ջան....չեմ հավատում....


Նաիրա Խառատյան

Գագիկ Գինոսյանը մեծ Հայ էր, ով Ազգի հոգեբանությունն էր համարում հայկական երգն ու պարը։

Ափսոս, մի աստղ էլ պակասեց երկրից ու...ավելացավ երկնքին...։


Հակոբ Աբրահամյան

Մեր մշակույթն ու ազգային ինքնությունը վառ պահեց, հազարավոր հայերիս՝ հայ լինելու ընկալման բերկրանք պատճառեց, մեր պարերի համն ու հոտը շատ շատերիս պարգևեց։


Սաշ Կատվալյան

Հայոց պարարվեստի Կոմիտասը` Գագիկ Գինոսյանը գնաց դեպի հավերժություն։ Հզոր հայ, հզոր պարուսույց ու ոգեղեն մարդ։ Հոգիդ լույսերի մեջ մնա Մեծ ՀԱՅ

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page