top of page

Ռուսական գործակալներն ու նրանց տխուր ավարտը

12.10.2023



Նիկոլ Փաշինյանը գաղտնիք է բացահայտել Պուտինի հետ Սոչիում 2018 թ․ առաջին հանդիպման վերաբերյալ․ «ՌԴ նախագահն ասաց՝ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է: Ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի անկախության, սուվերենության եւ որոշումներ կայացնելու ազատության վրա: Մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել»:

Մի քանի օր առաջ Վալդայ ակումբի քննարկմանը Պուտինը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը կանխամտածված չի հանձնել Ղարաբաղը, թեեւ ազերբայդժանի ամբողջականությունը ճանաչելու նրա հայտարարությունից հետո է փոխվել իրավիճակը։ Պուտինը ի պատասխան Արցախի նախկին ղեկավարների ճակատագրի մասին հարցի ասաց, թե նրանց Հայաստանում այնքան էլ չէին ուզում տեսնել։

Այսինքն, Նիկոլի պահանջով է ռուսական կողմը Արցախի ղեկավարներին հանձնել Բաքվին։ Սա Պուտինի երկրորդ խոստովանությունն է։ Առաջինը վերաբերում էր Շուշիին՝ Պուտինը հայտարարել էր, թե հայկական կողմը չի դիմադրել Շուշիում եւ հանձնել է քաղաքը իր եւ Բաքվի ցեղագլխի գործարքի արդյունքում։

Ո՞րն է լինելու Պուտինի երրորդ խոստովանությունը Սոչիի «խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Փաշինյանի որոշումներ կայացնելու ազատության» շրջանակում։ Այն, ինչի մասին հայտարարեց Փաշինյանը հանրայինի երեկվա հարցազրույցում՝ Հայաստանի ռուս-օսմանյան օկուպացիա՝ արտաքին վեկտորը չփոխելու եւ ռուսական ռազմական տեղակայումները պահպանելու հավաստիացումներով։

Արցախի ներկայիս իշխանա-ընդդիմադիր տանդեմի երեւանյան քաղաքական բուռն մեկնարկի եւ այդ կապակցությամբ Փաշինյանի զայրույթի վերաբերյալ «արտահոսքը» ռուսապատկան մամուլում պատահական չէր։ Պուտին-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար ներքին ու արտաքին ալիբին թարմացնելու հրատապ կարիք կա։ Սրիկաների արյունալի թատրոնը շարունակվում է եւ, եթե չընդհատվի կտրուկ գործողությամբ, շարունակվելու է մինչեւ վերջին հանդիսատես, այսինքն մինչեւ վերջին հայ Հարավային Կովկասում:

Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page