top of page

Քաղաքապետարանն ակումբ ու սրճարան ունեցող երգչին տուն է նվիրում, երբ կարիքավորները սպասում են 15 տարի

30 июн. 2023 г.
1 мин. чтения

30.06.2023

Մեկ տարի առաջ այս օրը ավարտեցինք համահայկական դրամահավաքի շնորհիվ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի ընտանիքի համար գնած բնակարանի թղթաբանությունը։ Արդեն մեկ տարի է այս ընտանիքն, մեր բոլորի սրտացավության շնորհիվ, իր սեփական տանիքն ունի։ Պետությունը չէր կարողանում իրապես հերոսի ընտանիքի բնակարանի հարցը լուծեր, օրենքներ էին մեջբերում, դրույթների ցիտում։ Թղթով ճիշտ էին, բարոյականությամբ՝ չէ։


Երեկ տեսնեմ Ավինյանը Ֆորշին բնակարան ա նվիրել։ Թե բա՝ 10 տարի ա վարձով ա ապրում արտիստը։ Մի կողմ թողնենք Ֆորշի անձը որպես երգիչ, մի կողմ թողնենք, որ նա խմած ժամանակ նիկոլ էր քրֆում, ավելի շատ խմած ժամանակ՝ Ավինյանի սակուրաների տնկման արարողությանը մասնակցում։ Լավ, Ֆորշը էտքա՜ն կարիքավո՞ր էր, որ իրան քաղաքապետարանը պիտի տուն հատկացներ, իսկ զոհվածի ընտանիքին՝ չէ, թե՞ սա քաղաքապետացուին տված հավատարմության դիմաց վարձն էր, կարո՞ղ ա վաղն էլ Ավինյանի նախընտրական հոլովակում տեսնենք Ֆորշին։


Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հայրենիքի համար կյանքը զոհված զինվորի, սպայի ընտանիքին նույն քաղաքապետարանն ասում ա՝ «տանդ հերթը 10-15 տարուց նոր կհասնի», իսկ ակումբ ու սրճարան ունեցող և «վարձով ապրող» երգչի բնակարանային հարցը 6 օրում լուծեցին, թե բա՝ հաշվի առնելով նրա անցած ստեղծագործական ուղին։ Արա ինչի ձեր էտ ուղին Հայրենիքի համար կյանքը տված 18 տարեկան տղու ուղուց լա՞վն ա, 4 էրեխուն ու հիվանդ մորը թողած ու Հայրենիքի համար կյանքը տված հերոսից լա՞վն ա ձեր «ստեղծագործական ուղին», այ ալկաշ մուրացկաններ։


Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page