top of page

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

  • T S
  • 31 мар. 2020 г.
  • 1 мин. чтения

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, մահացել է Երևանի «Աստղիկ» հիվանդանոցում մարտի 30-ի երեկոյան։


Արիանայի մահվան լուրն իր Թվիթերում հաստատել է Լևոն Արոնյանը։


Մարտի 14-ին տեղի ունեցած ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված Արիանա Կաոիլին վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։


Հիշեցնենք, որ Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիանան Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։


Արիանա Կաոիլին ընդամենը 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր։


Արոնյանն ու Կաոիլին ամուսնացել էին 2017 թվականին։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page