top of page

«Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարված դերասան Ռիչարդ Մադլենյանը կարծում է, որ «Մեր բակը» աշխարհի «ամենադեգեներատ ֆիլմերից մեկն է, որը սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը»

  • 15 июл. 2024 г.
  • 1 мин. чтения

15 հուլիսի, 2024


«Երբ որ փողոցով քայլում ես, չձևավորված ֆուֆլոններ կան, մեքենաների ղեկին նստած՝ գլուխները դուրս տնկած՝ անճաշակ երաժշտությամբ... Չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետև միշտ է եղել, իսկ դրա կնքահայրը եղել է այն ֆիլմը, որ ամբողջ ազգով պաշտում են՝ «Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, որը սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը: Այն, որ սովետից հետո ազատությունը եկավ, ֆիլմը նկարեցին, ամբողջ քաղաքային կեղտը լցրին դրա մեջ՝ «մանթո ես», «ժամո ես», չգիտեմ՝ ինչ ես, դա դարձավ պոպուլյար, հիմք հանդիսացավ, որ ամբողջ ազգը մինչև հիմա՝ 30 տարի մեքենաներից աքլորների նման գլուխները դուրս հանած շրջեն քաղաքում: Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ ազդեցություն կարող է ունենալ մշակույթը: Սա, ըստ իս, եղավ հասարակության կործանման առաջին հիմնասյունը, դրանից հետո սկսեցին այդ բովանդակության և կոլորիտի դրսևորումները դառնալ դոմինանտ, որը դարձավ աղետալի»:

Դերասան և երգահան Ռիչարդ Մադլենյանը՝ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում:


Ամբողջությամբ՝ այստեղ:



 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page