top of page

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայրը

23 мая 2025 г.
2 мин. чтения

23.05.2025



Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայատյացության դրսևորում, որն արտացոլում է նրա իրական՝ վտանգավոր և պատերազմ հրահրող դեմքը:


Փաշազադեն, ով պաշտոնապես ներկայացվում է որպես հոգևոր առաջնորդ, իրականում որևէ կապ չունի հոգևոր արժեքների և կրոնի հետ: Նա վաղուց դադարել է լինել կրոնական գործիչ՝ վերածվելով ռազմատենչ և ագրեսիվ քարոզչի, որն ամեն կերպ խրախուսում և արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի դեմ:


Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն ատում է հայերին, այլև բացահայտորեն արհամարհում է ողջ հայկական մշակույթը, պատմությունը և ազգային ինքնությունը: Նրա հայտարարությունները, որոնցում հազարամյակների պատմություն ունեցող Էջմիածինն անվանում է «ադրբեջանական պատմական հող», անպարկեշտության և անհեթեթության գագաթնակետն են։ Փաշազադեն գիտակցաբար իրականացնում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը՝ հանուն ռեժիմի պահպանման և իր անձնական շահերի, միևնույն ժամանակ անտեսելով բոլոր կրոնական և բարոյական նորմերը:


Այս անձնավորությունն իր երկարամյա պաշտոնավարման ընթացքում մշտապես սերմանել է թշնամանք և ատելություն, ուղղակիորեն մասնակցել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների արդարացմանն ու խրախուսմանը: Նրա ակտիվ դերակատարումը Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականության մեջ անժխտելի է: Հենց նա է մշտապես հանդես եկել հայտարարություններով, որոնք դարձել են հայ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի գաղափարական հիմք՝ կրոնական քողի տակ արդարացնելով ռազմական հանցագործությունները:


Ադրբեջանական վարչակարգի այս գործիչը, որը ներկայանում է հոգևոր առաջնորդի դիմակի տակ, իրականում ոչ մի սրբություն չունեցող, վտանգավոր և անպատասխանատու անձ է, որի գործողությունները միայն սրում են տարածաշրջանում առկա իրավիճակը՝ նպաստելով պատերազմի և բռնության նոր ալիքների առաջացմանը:


Նրա վերջին նախաձեռնությունը՝ այսպես կոչված «Երևանի մասնաճյուղի» («ղազիյաթ») ստեղծումը, ուղղակի սադրանք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ: Սա ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի նկատմամբ ուղիղ մարտահրավեր, որի իրական նպատակը նոր պատերազմի նախապատրաստումն է:


Մենք հայտարարում ենք, որ Ալլահշուքյուր Փաշազադեն, ինչպես Ադրբեջանի բոլոր ղեկավարները, պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար։ Նրանց մեղսակցությունը Արցախում կատարված ցեղասպանությանը ոչ մի դեպքում չի մնալու անպատիժ։

Արցախի պահպանության կոմիտեն կոչ է անում միջազգային հանրությանը չանտեսել նման բացահայտ ատելության քարոզը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու սպառնում խաղաղությանը և կայունությանը:


Արցախի պահպանության կոմիտե

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page