top of page

«Սերժ Սարգսյանի իրական նպատակը Նիկոլին օգնելը և Քոչարյանին խանգարելն է». Կառլոս Պետրոսյան

11.06.2021

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Հայաստանի նախընտրական իրավիճակը։


- Ինչպե՞ս է ընդհանուր առմամբ անցնում ընտրարշավը Հայաստանում։ Ըստ ամենայնի, քաղաքական լիդերներն փոխադարձ վիրավորանքներից և սպառնալիքներից անցել են կոմպրոմատների՞։


- Իրավիճակը երկրում շատ լարված է։ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքներն արտացոլվում են ինչպես քաղաքական լիդերների հռետորաբանության, այնպես էլ ընտրողների տրամադրությունների մեջ։

Մարդիկ ապակողմորոշված են. հեղափոխություն, ընտրություններ, համավարակ, պատերազմ, ընտրություններ։ Արյուն, մահ և քաղաքական գործիչների մշտական ստախոսություն։ Վերաշարադրելով խորհրդային մեծ ռազմական մեկնաբան Օզերովին, կարելի էր ասել «Այդպիսի ընտրություններ մեզ պետք չեն»։ Ինչ վերաբերում է կոմպրոմատներին, հավատացեք իմ փորձին, որևէ մեկը դեռ որևէ լուրջ և սուր փաստ չի հրապարակել իր մրցակցի դեմ։


- Դուք չե՞ք համարում արժեքավոր կոմպրոմատ այն ձայնագրությունը, որը լայն հանրային քննարկման առարկա դարձրեց Սերժ Սարգսյանը։


- Իհարկե, ոչ։ Եթե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանար վնաս հասցնել Փաշինյանին, հասնել նրան, ինչպես նա սպառնում էր, որ «հասարակությունը թքի» նրա կողմ, ապա, ես ձեզ հավաստիացնում եմ, կհրապարակեր շատ ավելի լուրջ նյութեր։


Ակնհայտ է, որ հասարակությունն այսօր էլ է թքում, բայց հակառակ ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը փաստացի ցույց տվեց, որ Փաշինյանի դեմ լուրջ ոչինչ չունի։ Ավելին՝ Սարգսյանը ցույց տվեց, որ Նիկոլը «բյուրեղյա մաքուր» է։ Ձայնագրությունը, որում Փաշինյանը պատմում է, թե ինչպես խորամանկաբար կարողացել է սողոսկել ԵԱՏՄ երկրների նախագահների միջնորդական ծառայություններից, ներկայիս վիճակում աշխատում է ոչ թե Փաշինյանի նախընտրական արշավի դեմ, այլ՝ դրա օգտին։


Մյուս կողմից ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հետապնդում էր հենց այդ նպատակը, այդ ձայնագրությունը ստվեր է նետում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների վրա այն դեպքում, երբ նրանք փորձում էին կանխել նոր պատերազմի վտանգը և հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Սակայն Փաշինյանի ընտրողի համար դա նշանակություն չունի։ Նրանց համար նշանակություն ունի միայն այն, որ Նիկոլը հրաժարվել է հանձնել Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտին։ Իսկ դա նշանակում է, որ նա, նվազագույնը, դավաճան չէ։


- Այսինքն դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանը գիտակցված օգնում է Նիկոլ Փաշինյանի՞ն։


- Ես արդեն հնարավորություն ունեցել եմ խոսելու այդ մասին, հիմա կրկնեմ։ Սերժ Սարգսյանի վերադարձը քաղաքականություն իր 95% հակառեյտինգով ինքնին աշխատում է Փաշինյանի օգտին։ Այն բանից հետո, երբ նրան տապալեց հեղափոխությունը, Սերժ Սարգսյանը պետք է հայտնվեր դատարանի առջև, այնուհետև՝ բանտում։ Ինչի՞ համար։ Թեկուզև նրա, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ավելացրեց Հայաստանի ներքին պարտքը 600%-ով, նրա համար, որ ամբողջապես տապալեց պետությունը, որն իրեն ողջ և առողջ թողել էր Ռոբերտ Քոչարյանը։ Բայց դա տեղի չունեցավ։ Հակառակը, Սարգսյանը պահպանեց առաջնորդությունն իր կուսակցությունում և այսօր փաստացի վերակենդանացել է։


Եվ դա անում է փաստացի Ռոբերտ Քոչարյանի հաշվին։ Չէ՞ որ ամեն անգամ, նա Փաշինյանի կրակն ընդունում էր իր վրա (օրինակ՝ նրա որդուն Ալիևի մոտ գերության ուղարկելու առաջարկի առիթով Փաշինյանը չի պատասխանում Սերժին անձամբ, այլ Սերժին և Ռոբերտ Քոչարյանին՝ դուետով)։ Դրանով իսկ Սերժը խառնում ու լղոզում է իր 95-տոկոսանոց հակառեյտինգը Քոչարյանի հեղինակության հետ, ով իրականում ջանքեր է գործադրում Փաշինյանին՝ իշխանության ղեկի վրայից գցելու համար։


Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից վահանով պաշտպանում է Փաշինյանին, պահպանում է նրա ռեյտինգը ընտրարշավին իր մասնակցությամբ, իսկ մյուս կողմից՝ տանում է ձայները Քոչարյանից, երրորդ կողմից էլ՝ քար նետում Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի այգու մեջ։


- Իսկ ո՞րն է Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը։


- Նրա գլխավոր խնդիրն այն է, որ թույլ չտա Քոչարյանին հաղթանակ տանել Փաշինյանի նկատմամբ։ Իռացիոնալ է, բայց փաստ։


Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին երբեք հանգիստ չեն տվել Քոչարյանի պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները։ Սերժը կեղտոտ խաղացող է։ Եվ այժմ նա կեղտոտ խաղ է խաղում։ Եթե Սերժ Սարգսյանը չլիներ Քոչարյանի կողքին իր նախագահության ընթացքում, մենք կունենայինք հրաշալի երկիր և հրաշալի նախագահ։ Բայց Սերժը իր կեղտոտ մանիպուլյացիաներով վարկաբեկել է և՛ իրեն, և՛ Քոչարյանին, և՛ մեր երկիրը։ Նա և այժմ իր փեսա Միքայել Մինասյանի հետ շարունակում է կապիկություն անել։ Նրանք փչացրեցին երիտասարդ հանրապետականների մի ամբողջ սերնդի, թաղեցին Հանրապետական կուսակցության իմիջն ու ապագան։ Սերժ Սարգսյանն ու իր փեսա Մինասյանը ոչնչացրել և սնանկացրել են շատ-շատերին։ Նրանք տարան Հայաստանը սխալ ուղով և կրում են այս պատերազմի, պարտության և այս ողջ խայտառակության պատասխանատվությունը։ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանն իր ձեռքերով պետք է ինքն իրեն կրակի, այլ ոչ թե հորդորի ինչ-որ մեկին անել դա։ Դրա փոխարեն նա, ինչպես միշտ, պղտորում է ջուրը՝ կարծելով, թե որևէ մեկը չի մերկացնի իր խաղը։ Այդ մարդը վերածել է հայրենիքը կազինոյի։


- Այդ դեպքում ստացվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Արթուր Վանեցյանի գլխավորությամբ պետք է հետապնդի նույն խնդիրը՝ Քոչարյանին սահմանների մեջ պահե՞լը։


- Իհարկե։ Այդպես էլ կա։ Չէ՞ որ Վանեցյանը մեկ տարուց ավելի ղեկավարել է ԱԱԾ-ն Փաշինյանի օրոք։ Ուրեմն փոխվստահության մթնոլորտը նրանց մեջ առկա էր և, ես չեմ բացառում, որ պահպանվում է։ Այդպես որ ոչ մի պատիվ էլ նրանք չունեն, թեև թաքնվել են Խորհրդային Միության խորհրդանշի՝ հնգաթև աստղի ներքո։ Նրանք բավականին անազնիվ մարդիկ են, որոնք և իրականացրին հակառուսական «թավշյա հեղափոխությունը», հանձնեցին կամ ծախեցին Ղարաբաղը, իսկ հիմա փորձելու են բարդել սեփական մեղքերը Ռուսաստանի վրա և պահպանել անվտանգության երաշխիքները, որոնք ստացել են Արևմուտքում:

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page