top of page

Անդրեյ Մալախովը հայկական դուդուկը ներկայացնում է իբրև ադրբեջանական գործիք

14.10.2023


«Ողջույն Անդրեյ» պետական Ռոսիա-1 ամենաստորին խավի համար նախատեսված էժանագին շոուն ստանձնեց ազգամիջյան պատերազմի հրձիգի դերը։

Անդրեյ Մալախովը ներկայացրեց ազերբայդժանական հինավուրց «բալաբան» փողային գործիքը (դուդուկ) եւ հին ազերբայդժանական մեղեդին (Սիրեցի յարս տարան)։

Խնդրին իր բլոգում անդրադարձավ ԱԺԲ համակիր, Ամերիկայում բնակվող եւ հաճախ սթափ եւ տեղին մեկնաբանությամբ հանդես եկող բլոգեր Վարդան Հակոբյանը։

Երեկ Կրեմլի գոպնիկի խոսնակ Պեսկովը սպառնալիքներ տեղաց Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին․ «Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան։ Գոնե ​​միայն այն պատճառով, որ այստեղ դեռ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ կարևոր է, որ սա բոլորը հիշեն։

Այսպիսով, Կրեմլը գոպնիկի բիշքեկյան երեկվա հակահայ հրահանգներով մեկնարկեց երկրում քաոս առաջացնելու ծրագիրը։ Նպատակը՝ տանուլ տված պատերազմից ռուսների ուշադրությունը շեղելն է։ Ինչպես կանխատեսել էինք՝ ծրագրի կորիզը հայերն են։

Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանն առաջադրել է հայկական գերխնդրի բանաձեւը՝ եղբայր ռուս ժողովրդի հետ ձեռք-ձեռքի վերապրել Ռուսաստանը։

Ինչ վերաբերում է Անդրեյ Մալախով անվամբ տականքին, ապա նա ցապարական մի քանի գրոշով ծախեց իր կյանքը եւ ավարտելու է այն «ազերբայդժանական» բալաբան փայտիկը բերանում։ Բութ կողմով կալինկա-մալինկա արտաբերելիս։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page