top of page

Մոսկվան ստանձնել է Արցախում ցեղասպանության օպերատիվ ապահովումը

20 сент. 2023 г.
1 мин. чтения

20.09.2023



Կրեմլի, ՌԴ ԱԳՆ մակարդակով հայտարարվել է, որ ռուս «խաղաղապահների» դերը «Արցախի բնակչության տարհանումն է վտանգավոր գոտիներից»։


Ավելացնենք՝ համաձայն Պուտինի հրահանգի․ սեպտեմբերի 12-ին սրիկան հայտարարեց հազարամյա հայկական պետականության կրող Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման մասին, միայն թե «այս գործընթացը հարթ ընթանա»։

Հայ բնակչության հեռանկարը քաջ հայտնի է նրան. Արտաքսում, բռնություններ, տասնյակ հազարավոր տղամարդկանց զանգվածային ձերբակալություն եւ դատապարտում: Պուտինը հաստատել է ցեղասպանությանը իր «դոբրոն» Էրդողանին Սոչիում: Այսօր նրա խոսնակը հայտարարել է, որ Բաքուն ցեղասպանություն է իրականացնում իր օրինական տարածքի վրա՝ իրավունք ունի։ Հենց Բաքվի այս իրավունքի ճանաչման համատեքստում էլ Կրեմլը սահմանեց իր «խաղաղապահների միակ դերը»։

Պատահական չէ, որ Արցախի վերաբերյալ ՌԴ ՊՆ հաղորդագրությունները միայն այն մասին են, թե որքան խաղաղ բնակիչ են տարհանել իրենց խաղաղապահները։


Երեւանի ռուսապատկան միջոցները հանդես են գալիս «բոլորդ փախեք դեպի Իվանյանի օդակայան» փաստացի կոչերով, տարածելով սրտաճմլիկ լուսանկարը, անտեսելով Ստեփանակերտի քաղաքապետարանի՝ խուճապ չտարածելու կոչերը։ Ընդ որում, հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Երեւանյան միջոցները միակը չեն․ երեւանյան ագենտուրային իշխանաընդդիմադիր քաղդասը դրսի ուղղորդմամբ իշխանության բազարների մեջ է, շոու-բիզի դեպրեսիվ զանգվածը ողբ ու դատապարտվածություն է սփռում։ Ինքնակազմակերպման, զինվելու, կռվելու, վրեժի կոչերը «արկածախնդրություն» են, ազգի նկարագրին ոչ հարիր։


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page