top of page

Ստեփանակերտում խուճապ է սկսվում. ադրբեջանցիները վերցնում են քաղաքը տարբեր կողմերից

  • 21 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

21.09.2023



Ադրբեջանցիներն այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ, հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:


«Արդեն կես ժամ է` կրակում են տարբեր կողմերից»,– NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց Արցախի բնակիչ Գայանե Չալյանը։


Նրա խոսքով՝ ստեփանակերտցիները կրկին մտել են նկուղները. «Ժողովուրդը պանիկայի մեջ է։ Ով մեքենա ունի, հասնում է օդանավակայան, մենք չունենք մեքենա, մտել ենք նկուղ, սպասում ենք։ Ասում են՝ մտել են, կրակելով գալիս են, 9-րդ դպրոցի մոտ են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա»,– արտասվելով պատմեց տիկին Գայանեն:


«Ստեփանակերտում խուճապ է, օդանավակայանի մոտ մարդկային կուտակումներ, անորոշ սպասում». Մարտակերտից դուրս եկած բնակիչն է պատմել «Ազատությանը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցիների հարձակումը Ստեփանակերտի վրա սկսվել է:


Մեր տեղեկություններով, նրանք ներթափանցում են Քրքջանի կողմից և քաղաքի տարբեր մասերում ցանկանում են բարձրացնել ադրբեջանական դրոշը:


Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկացնում է, որ ադրբեջանցիներն այս պահին հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում՝ Արմենավան, նախկին՝ Կրկժան, և Աջափնյակ, նախկին՝ Մալիբեյլու:


Կրակոցները, որի մասին հաղորդում են օգտատերերը, տեղի է ունենում Ստեփանակերտից Շուշի տանող Արմենավանի հատվածում:


ԼՈՒՐԸ ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page