top of page

Սրբազան կոչվող խայտառակությունը

  • 28 авг. 2024 г.
  • 2 мин. чтения

28.08.2024



Բագրատ Սրբազանը ուղն ու ծուծով Հայաստանն ավերած, բայց նժդեհականություն ու հայրենասիրության ռուսական տիպի բրենդի լոզունգների ու դրանք արտաբերող տիպիկ գաղափարական նախկինական է:


Դա պարզ չէր իր շարժման սկզբում:


Թափանցիկ ջրից էլ պարզ է հիմա:


Իր զինակից դաշնակցական հայտնի պատգամավորն էլ բոլոր հարցազրույցներում խուսափում է ասել, որ Տավուշի արդեն իսկ հանձնված գյուղերը Հայաստանի Հանրապետության մաս են:


Նրանք երկուսն էլ ակնհայտորեն մերժում են Ազգերի Լիգայի որոշումը, հավատարիմ են ստալինահայբոլշևիկանախկինական այն տեսակետին թե ՀԽՍՀ-ից դուրա որևէ տարածք Հայաստանի Հանրապետության իրավական տարածք չի կարող լինել և խորապես ատում են Արևմուտքը:


Ու բոլոր այդ հանգամանքները հոգատարաբար թաքցնում են: Պարզապես խուսափում են այդ թեմաներից:


Մինչդեռ սկզբում ես սատարում էի նրան, այն հույսով որ հնարավոր է որ ընտրի վճռականության ճամփան, բայց իմ հերթական կանխատեսումը նույնխես անվերապահորեն իրականացավ. Սրբազանը հսկայական երկու հանրահավաք հավաքեց և երկուսի արդյունքում էլ բողոքողներին բարեհաջող տուն ուղարկեց:

Ու դա չնայած իր ուլտիմատումներին, հստակ նշած ժամկետներին ու դասական հայկական հուսատվության դրվագներին:


Հետո պարզ դարձավ, որ «Չակնկալիքների շարժումը» պարզապես նշանակում էր, որ ոչ ոք ոչինչ չպետք է ակնկալի իրենից ու իր շարժումից:


Միայն` հոգևոր-քաղաքկաան բարոյախրատական ճառեր, որոնք վերածվեցին սուրբաննայական ակումբի փողոցային կոմպակտ հանդիպումների:


Ու չկա որևէ ցուցիչ, որ սեպտեմբերի հայտարարված հավաքն էլ չի ավարտվի նրանով, ինչ այս ժողովուրդը հրաշալի է անում. տուն գնալով:


Ես այլևս վաղուց չեմ սատարում Բագրատ սրբազանին կամ նրա խրատախոսական չակնկալիքների շարժումը:


Ու ես որևէ ակնկալիք չունեմ այս ժողովրդից, որովհետև սա չակնկալիքների երկիր է, չակնկալիքների ժողովուրդ և սիրում է չակնկալիքների շարժումներում ժամանակ սպանել:


Այլևս անգամ կասկածելի չեն այն անձինք և ուժերը, որ շարունակում են մաս կազմել նախկինական Հայաստանակործան դավաճանական կամ ապուշ թեզերի շարունակական տարփողմանը: Լինեն կողմ թե դեմ այդ թեզերի:


Հիմա էլ Սրբազանը Արցախի անկախության օրն է հիշատակում: Արցախի կործանման խորհրդանիշի ու սկզբի օրը: Արցախի` Հայաստանից պոկելու ու անկախ հռչակելով Ադրբեջանին հանձնելու գործընթացի սկզբի խորհրդանշական օրը:


Եթե դեմ էին` վաղուց պետք է լքած լինեին այդ չակնկալիքների թյուրիմացությունը: Եթե մնում են` ուրեմն կողմ են:


Հայաստանում ծախու է ամեն բան: Ամեն բան: Միայն գինը հարմար պետք է լինի: Թե´ դրոշը, թե´ երկիրը և թե մնացած ամեն բան:


Ծախում են: Ծախվում է:


Ծախվել է:


Ամեն բան:


Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page